Լրահոս

11.11.2015 18:50


Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1946 թ. ծնված Էմմա Հովհաննիսյանին վրաերթի ենթարկելու մասին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել էր:
Ոստիկանությունից հայտնում են, որ Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1980 թ. ծնված Մեխակ Մ.-ն, ով Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 109 շենքին հարակից ավտոտնակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը