Լրահոս

11.11.2015 22:57


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 10-ից 11-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 10-ից 11-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 12-ը: Բացահայտվել է գողության` 5, խարդախության` 6, կողոպուտի, յուրացման, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը