Լրահոս

11.11.2015 22:35


«Ֆորդ Տրանզիտ»–ն արգելափակվել է ձյան մեջ

«Ֆորդ Տրանզիտ»–ն արգելափակվել է ձյան մեջ

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.32-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 UL 407 պետհամարանիշով (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը