Լրահոս

11.11.2015 22:30


Սոթք-Քարվաճառ ճանապարհին 2 բեռնատար և 6 մարդատար ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում

Սոթք-Քարվաճառ ճանապարհին 2 բեռնատար և 6 մարդատար ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում

Նոյեմբերի 11-ին, ժամը 16.56-ին ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 21.00-ի դրությամբ հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 2 բեռնատար և 6 մարդատար ավտոմեքենա (20 ուղևոր):

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.32-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Մարտունի-Գավառ ավտոճանապարհին, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 32 UL 407 պետհամարանիշով (վարորդ` Ս. Հ.) ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Այս խորագրի վերջին նյութերը