Լրահոս

11.11.2015 23:37


Մահացել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարի երրորդ մասնակիցը

Մահացել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարի երրորդ մասնակիցը

Ինչպես ոստիկանությունից տեղեկացրել էին` նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար էին բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:
«Հունդայի Ակցենտ»-ի վարորդը` 1999 թ. ծնված Կարեն Դավթյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արամ Գրիգորյանը, տեղում մահացել էին, իսկ մյուս ուղևորը, «ՎԱԶ-21124»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.30-ին, «ՎԱԶ-21124»-ի վարորդը` 1989 թ. ծնված Գևորգ Գևորգյանը, հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը