Աշխարհ

16.11.2015 19:05


ՆԱՍԱ. 2015թ. դեկտեմբերին Երկիրը կընկղմվի խավարի մեջ

ՆԱՍԱ. 2015թ. դեկտեմբերին Երկիրը կընկղմվի խավարի մեջ

Այս տարվա դեկտեմբերին Երկիրը 6 օրով կընկղմվի մթության մեջ։ Այս մասին հայտարարել են ՆԱՍԱ–ի փորձագետները։

Տիեզերական հետազոտությունների ամերիկյան կենտրոնի մասնագետները հայտնել են, որ դեկտեմբերի 16–22–ը Երկրի վրա մոտ 90 տոկոսով կարգելափակվի արևային լույսի մատակարարումը։

«piterburger.ru»–ի փոխանցմամբ՝ նման երևույթի մասին գիտնականները զգուշացրել էին նաև 2012թ., սակայն այդպիսի բան տեղի չունեցավ, իսկ այժմ հաղորդագրությունը կրկնվում է։

ՆԱՍԱ–ի մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել այդ հաղորդագրությունը և մթերել անհրաժեշտ ամեն ինչ։

Չնայած ՆԱՍԱ–ի կանխատեսումներին՝ ռուս աստղագետները մերժում են այդ տեսությունը՝ պնդելով, որ մեր մոլորակին այդքան երկար ժամանակով որևէ մթագնում չի սպառնում, իսկ խոսակցությունները, թե տիեզերքում ուժգին պայթյուն է որոտալու, որի հետևանքով Արեգակը մի որոշ ժամանակ խավարելու է, անհեթեթ մտքեր են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը