Աշխարհ

16.11.2015 16:49


ԻՊ–ն երդվել է, որ ահաբեկչություն կիրականացնի նաև Վաշինգտոնում

ԻՊ–ն երդվել է, որ ահաբեկչություն կիրականացնի նաև Վաշինգտոնում

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարություն է տարածել, որում սպառնացել է ահաբեկչություն իրականացնել ԱՄՆ–ում և այլ երկրներում։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

«Այն երկրներին, որոնք մասնակցում են խաչակիրների արշավանքին, մենք ասում ենք, որ աստծո անունով դուք կստանաք այն, ինչ Ֆրանսիայում։ Ինչպես խոցեցինք Ֆրանսիային իր բնօրրանում՝ Փարիզում, երդվում ենք, որ կխոցենք նաև ԱՄՆ–ին իր կենտրոնում՝ Վաշինգտոնում»,–ասված է իսլամականների հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը