Աշխարհ

17.11.2015 12:40


ՌԴ–ն պաշտոնապես հաստատեց. А321–ի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել (տեսանյութ)

ՌԴ–ն պաշտոնապես հաստատեց. А321–ի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել (տեսանյութ)

Եգիպտոսում կործանված А321 օդանավի կործանման պատճառն ահաբեկչությունն է եղել։ Այն պայթեցվել է ինքնաշեն ռումբի միջով, որի հզորությունը տրոտիլային համարժեքով եղել է 1 կգ։ Այս մասին ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը զեկուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Բորտնիկովն ընդգծել է. «Կարելի է միանշանակ ասել, որ դա ահաբեկչական գործողություն է»։

Նրա խոսքով՝ ինքնաթիռի բեկորների և բեռների վրա արտասահմանյան արտադրության պայթուցիկի հետքեր են հայտնաբերվել։

«Մեր մասնագետների գնահատականով՝ օդանավում թռիչքի ժամանակ ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել՝ 1 կգ տրոտիլին համարժեք հզորությամբ, ինչի արդյունքում ինքնաթիռն օդում մաս–մաս է եղել։ Դրանով էլ բացատրվում է մեծ հեռավորության վրա օդանավի մասերի ցրված լինելը»,–հավելել է նա։

Ի դեպ, ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը 50 մլն դոլար է խոստացել А321–ի պայթյունի հետ կապ ունեցողների մասին տեղեկատվության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ին՝ ծառայության մամուլի հետ կապերի կենտրոնին հղումով։

«Դաշնային անվտանգության ծառայությունը դիմում է ռուսաստանցիներին և միջազգային հանրությանը՝ խնդրելով աջակցել՝ պարզելու ահաբեկիչներին։ Տրամադրված տեղեկությունների համար, որոնք կնպաստեն հանցագործներին ձերբակալելուն, 50 մլն դոլար պարգև կվճարվի»,–ասած է ծառայության հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու օդային տարածքում թռիչքից 23 րոպե անց։ Զոհվել էր 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը