Աշխարհ

18.11.2015 07:43


Թուրք երկրպագուները սուլել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու ժամանակ (տեսանյութ)

Թուրք երկրպագուները սուլել են Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելու ժամանակ (տեսանյութ)

Թուրքիայի հավաքականի երկրպագուներն անվայել պահվածք են դրսևորել ԹուրքիաՀունաստան (0:0) տնային ընկերական հանդիպման ժամանակ։

Ֆուտբոլային խաղից առաջ մարզադահլիճը մեկ րոպե լռությամբ հարգել է Փարիզում ահաբեկչությունների զոհերի հիշատակը, սակայն այդ ընթացքում թուրք երկրպագուները սուլել են և աղմկել՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով «Իսլամական պետությանը» և ողջունելով ահաբեկչությունը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին չեղարկվել էին Բելգիա-Իսպանիա և Գերմանիա-Հոլանդիա ընկերական խաղերը՝ ահաբեկչության վտանգի պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը