Աշխարհ

20.11.2015 10:15


«Հատուցում». ՌԴ հեռահար ավիացիան գործում է շուրջօրյա (տեսանյութ)

«Հատուցում». ՌԴ հեռահար ավիացիան գործում է շուրջօրյա  (տեսանյութ)

Սիրիայում ՌԴ ՌՏՈւ–ի հուժկու ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների մեծաքանակ կենդանի ուժ է ոչնչացվել։ «Հատուցում» գործողության շրջանակներում ՌԴ–ն առավելագույնի է հասցնում ԻԼԻՊ–ի դիրքերի գրոհման հաճախականությունը։ Ահաբեկիչների օբյեկտներն այժմ խոցվում են շուրջօրյա ռեժիմով։ Գործի է դրվել հեռահար ավիացիան. ՌԴ–ն անցել է օդային բազավորման թևավոր հրթիռներին։ Արդյունքներն ակնհայտ են ոչ միայն Սիրիայում. ռուս օդաչուների գործողություններին ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում։

Երկնքում է գերձայնային հրթիռակիր ռմբակոծիչ Ту-22М3–ը. արագությունը՝ 900 կմ/ժ։

«Մեկ օրվա ընթացքում ՌԴ ավիացիան 126 մարտական թռիչք է իրականացրել Ту-160, Ту-22М3 ինքնաթիռներով ՌԴ տարածքից և Հմեյմիմի օդակայանից,–ասել է ՌԴ ԶՈւ ԳՇ գլխավոր օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապալովը,հեռահար ազդեցության, օդային բազավորման 16 թևավոր հրթիռով ոչնչացվել է ահաբեկիչների 7 կարևոր թիրախ Հալեպում և Իդլիբում։ Հեռահար ռմբակոծիչներով խոցվել է զինյալների 12 օբյեկտ Ռաքքայում և Դեյր–էզ–Զորում։ Հարվածային ավիացիան Հմեյմիմի օդակայանից իրականացրել է 100 մարտական թռիչք՝ չեզոքացնելով խմբավորումների 190 օբյեկտ, այդ թվում՝ 58 հրամանատարական կետ, 41 զինապահեստ, 17 հենակետ, ահաբեկիչների կենտրոնացման 74 շրջան»։

Ռմբակոծիչն օդ է բարձրանում, երբ ստացվում են նշանակետերի վերաբերյալ հետախուզական տվյալները։ Թռչում են Հյուսիսային Օսիայի բազայից, որտեղից մինչև սիրիական սահման 800 կմ է։ Ինքնաթիռները գործում են զույգերով՝ իրարից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ։

ԻԼԻՊ–ի կենդանի ուժի կորուստների մասին տվյալները ՌԴ ՊՆ–ն ստանում է սիրիական կողմից, սակայն ահաբեկիչներն ամեն ինչ անում են դրանք թաքցնելու համար։ ԻՊ հրամանատարները զոհվածների դիերը նետում են կոյուղու հորերը։ Կորուստները թաքցնելու համար սպանվածներին տարհանում են գիշերները։

Շուտով կժամանի ֆրանսիական «Շառլ դե Գոլ» ավիակիրը, որի տախտակամածին 26 մարտական ինքնաթիռ կա, հիմնականում՝ «Ռաֆալ» կործանիչներ։ Ֆրանսիական կողմն արդեն սկսել է համաձայնեցնել իր գործողությունները ՌԴ ՌՏՈւ–ի հետ։ ՌԴ և Ֆրանսիայի գլխավոր շտաբների ղեկավարները նախօրեին հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարում իրենց փոխգործակցության վերաբերյալ։

«Փարիզի և ՌԴ օդանավի ահաբեկչությունները նույն շղթայի օղակներն են։ Վիշտն ու զայրույթը պետք է օգնեն մեզ միավորել ՌԴ և Ֆրանսիայի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,–ասել է ՌԴ ԳՇ ղեկավար Վալերի Գերասիմովը։

ՌԴ և ֆրանսիական նավերի համագործակցությունը կսկսվի առաջիկա օրերին։ Այսպիսով, ռազմական փորձագետների կարծիքով, արդեն դե ֆակտո կարելի է ասել, որ Սիրիայում ԻԼԻՊ–ին ոչնչացնելու նպատակով Ֆրանսիան միացել է ՌԴ–ին։

Իսկ մինչ այդ ժամ առ ժամ մեծանում է ՌԴ ավիացիայի գործողությունների ուժգնությունը Սիրիայում։ Ռմբակոծիչներն արագ փոխարինում են իրար։ «Հատուցում» գործողությունը շարունակվում է նաև այս պահին։ Ներկայումս ամենակարևորը ահաբեկիչների «արյունատար համակարգի»՝ նավթային ենթակառուցվածքների խոցումն է։ Չի լինի նավթ, չի լինի նաև ռազմամթերք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը