Աշխարհ

20.11.2015 15:11


Ադրբեջանը երկրորդն է ԻՊ-ին ֆինանսավորող երկրների շարքում

Ադրբեջանը երկրորդն է ԻՊ-ին ֆինանսավորող երկրների շարքում

ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը դրամական մեծ միջոցներ են փոխանցվում Ադրբեջանից։ Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»։

Հիշեցնենք՝ Անթալիայում G-20–ի գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ը ֆինանսավորվում է 40 երկրի կողմից, այդ թվում՝ «մեծ քսանյակի» որոշ երկրների։

Նշվում է, որ իսլամականների համակիրները գումարները հավաքում են հիմնականում սոցցանցերով՝ վարկեր վերցնելով կամ ունեցվածքը վաճառելով։ Կան նաև ֆինանսավորման այլ ձևեր. օրինակ՝ մահմեդական ֆորումներում գործում են առցանց խանութներ, որտեղ ապրանքներն առաջարկվում են շատ բարձր հավելագնով:

Պարբերականի տվյալներով՝ ԻՊ–ին ֆինանսավորողների շարքում ԱՊՀ երկրներից առաջին տեղում է Ղազախստանը, երկրորդում՝ Ադրբեջանը, երրորդում՝ Թուրքմենստանը։

Ծայրահեղական խմբավորումներին դրամական միջոցներ են ուղարկվում նաև Ռուսաստանից։ «Ռոսֆինմոնիթորինգը» հայտնում է, որ 2013-2014թթ. 3,5 հազ ռուսաստանցի ԻՊ-ին ավելի քան 4,5 մլն դոլար է փոխանցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը