Լրահոս

23.11.2009 10:27


Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Իտալիա

Նոյեմբերի 23-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Իտալիա:

Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ: Նախատեսված է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախությունը Իտալիայի Սենատում:

Այս խորագրի վերջին նյութերը