Աշխարհ

25.11.2015 16:30


Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա քարեր ու ձվեր են նետել (տեսանյութ)

Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա քարեր ու ձվեր են նետել (տեսանյութ)

Թուրքիայի գործողություններից զայրացած ցուցարարները քարեր ու ձվեր են նետել Մոսկվայի կենտրոնում գտնվող Թուրքիայի դեսպանատան վրա։ «Газеты.Ru»–ի փոխանցմամբ՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա նաև դեղամիջոցներ են շպրտվել։

«lifenews.ru»–ի փոխանցմամբ՝ Ռոստովյան 7–րդ նրբանցքում գտնվող դեսպանատան հարակից փողոցում երթևեկությունը դժվարացել է։ Թուրքիայի գործողությունները դատապարտող պաստառներով ցուցարարները նաև թղթե ինքնաթիռներ են նետում շենքի ուղղությամբ։ Փողոցի՝ հետիոտների համար սահմանված հատվածը ողողված է ադամանդե կանաչով (зелёнка), մայթին պոմիդորներ են շպրտված։

Նշենք, որ դեսպանատան մոտ նախորդ բողոքի ակցիան էլ նախօրեին էր՝ սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչով ռուսական Սու-24 ռմբակոծիչ ինքնաթիռի խոցումից ժամեր անց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը