Լրահոս

23.11.2009 13:07


Ավտոպատահար

Նոյեմբերի 21-ին, ժամը 10.00-ին Ապարանի ոստիկանությունից տե­ղեկութ­յուն է ստացվել, որ Ափնա գյուղի մերձա­կայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, և անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Ապարանից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ-469» մակնիշի 15 ԼԼ 017 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ' Արագա­ծոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, 1959թ. ծնված Մուրադ Հակոբյան) բախվել է «ԲՄՎ-523» մակնիշի 11 ՏՕ 961 պետհամարանիշի ավտոմեքենային (վարորդ' Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 1966թ. ծնված, Վալտեր Կարապետյան), ինչի հետևանքով ԲՄՎ-ի ուղևոր' Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 1954թ. ծնված Սոֆի Վար­դանյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների' տուժածի վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը