Լրահոս

23.11.2009 14:15


Հանցագործության դեպքերն Արմավիրում աճել են

2009թ. 9 ամսում Արմավիրի մարզի տարածքում գրանցվել է 695 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա 364-ի դիմաց, դեպքերի քանակն աճել է 331-ով։

Մարզի 10 հազար բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը կազմել է 24,94 դեպք, նախորդ տարվա 13,08-ի դիմաց։

Հանցագործությունների քանակի աճը հիմնականում պայմանավորված է զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերված դեպքերի քանակի կտրուկ աճով։

Արձանագրված հանցագործություններից 155-ը կամ 22,3%-ն անձի դեմ ուղղված հանցագործություններ են, 189-ը կամ 27,2%-ը՝ հասարակական անվտանգության կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, 179-ը կամ 25,7%-ը՝ սեփականության դեմ ուղղված հանցագործություններ, 25-ը կամ 3, 6%-ը՝ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ, 147-ը կամ 21,1 %-ը՝ պետական իշխանության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ։

Հաշվետու ժամանակահատվածում ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների շնորհիվ 28-ով աճել է հրազեն, ռազմամթերք պատրաստելու դեպքերի բացահայտումը՝ 47 դեպք, նախորդ տարված 19-ի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը