Աշխարհ

30.11.2015 14:35


«Մոսկվա» հածանավին թուրքական սուզանավեր են հետևում

«Մոսկվա» հածանավին թուրքական սուզանավեր են հետևում

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ սիրիական Լաթաքիայի Հմեյմիմի ռուսական ավիաբազայի մոտ մարտական հերթապահություն իրականացնող «Մոսկվա» հածանավի գործողություններին է հետևում տարածքում գտնվող թուրքական 2 սուզանավ։

Թուրքիայի ԳՇ տվյալներով՝ ներկայումս Միջերկրականի արևելյան մասում պարեկություն են անում «Դոլունայ» և «Բուրաքրեիս» թուրքական սուզանավերը։

Հիշեցնենք՝ «Մոսկվա» հածանավը Սիրիայի ափերին է մոտեցվել թուրքական կործանիչով Սու–24–ի խոցումից հետո։ ՌԴ ՊՆ–ից հայտարարել էին, որ С-300–ը հիշեցնող «Ֆորտ» տեսակի ՀՕՊ համակարգով զինված հածանավը տեղում կոչնչացնի ռուսական ավիացիային սպառնացող ցանկացած նշանակետ։

Ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ հարվածային ավիացան Սիրիայում գործում է կործանիչների ուղեկցությամբ։ Դե, իսկ ողջ Սիրիան իր շառավղով ծածկում է նույն նպատակով այնտեղ գտնվող զենիթահրթիռային С-400–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը