Աշխարհ

02.12.2015 13:22


Պենտագոնը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչների փոխարեն քրդերին ռմբակոծելու համար (տեսանյութ)

Պենտագոնը մեղադրել է Թուրքիային ահաբեկիչների փոխարեն քրդերին ռմբակոծելու համար (տեսանյութ)

ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Թուրքիան «ավելի շատ բան» պետք է անի «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։

Պենտագոնի ղեկավարի խոսքերով՝ Անկարայի ջանքերի մեծ մասն ուղղվում է ոչ թե ահաբեկիչների դեմ պայքարին, այլ Քրդական աշխատավորական կուսակցության, որը կռվում է արմատականների դեմ, և թուրքական ՌՕՈւ–ն ռմբակոծում է քրդերին, այլ ոչ թե ԻԼԻՊ–ի ահաբեկիչներին։

Ավելի վաղ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ուժեղացնի Սիրիայի հետ սահմանի վերահսկողությունը՝ թույլ չտալով ահաբեկիչների ներթափանցումը։

Հայտնի է, որ ներկայումս թուրք–սիրիական սահմանի 100 կմ երկարությամբ հատվածից են ԻՊ զինյալները կենդանի ուժ ու զենք ստանում։

Ինչպես «Sputnik»–ին հայտնել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի նախկին օգնական Լոուրենս Քորբը, ԻԼԻՊ–ի դեմ պայքարը բավական կերակրի, եթե Թուրքիան չդադարեցնի զինյալների հոսքը Սիրիա։

«Եթե Թուրքիան փակի իր սահմանը, այդ մարդիկ բավական դժվարություններ կունենան Սիրիա ներթափանցելու հարցում»,–ասել է Քորբը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը