Աշխարհ

02.12.2015 14:17


Ստամբուլի պայթյունի հետևում «Իսլամական պետությունը» կարող է լինել (տեսանյութ)

Ստամբուլի պայթյունի հետևում «Իսլամական պետությունը» կարող է լինել (տեսանյութ)

«НТВ»–ի թղթակից Միխայիլ Ֆեդոտովի տեղեկացմամբ՝ թուրքական ոստիկանությանն արդեն հայտնի է կասկածյալի բնութագիրը, որը նկարագրել են հանցագործության վայրից փախչող տղամարդուն նկատած ականատեսները։

Նշվում է, սակայն, որ հանցագործին որսալը հեշտ չի լինի. բազմամիլիոնանոց Ստամբուլում շատերը կարող են 28 տարեկան լինել և անմորուք։ Ահաբեկիչը սև բաճկոնով է եղել, մոխրագույն անդրավարտիքով և կարմիր սպորտային կոշիկներով։

Հիշեցնենք՝ ինքնաշեն ռումբը գործի էր դրվել Ստամբուլի մետրոյի կայարանից 100 մ հեռավորությամբ։

Թուրքիայի հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հանցագործների նշանակետը ոստիկանական հատուկ նշանակության ուժերի ավտոբուսն է եղել, որն անցնելու էր էստակադով։

Թեև ահաբեկչության պատասխանատվությունը չի ստանձնել որևէ խմբավորում, չի բացառվում, որ դրա հետևում «Իսլամական պետությունը» լինի։

Այսօր ավելի վաղ էլ ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել է, որ Թուրքիան բավականաչափ ջանքեր չի գործադրում Սիրիայի հետ սահմանը վերահսկելու համար՝ թույլ տալով զինյալների ներթափանցումը, որոնք էլ ահաբեկչություն են իրականացնում երկրում, ինչպիսին Ստամբուլի դեպքն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը