Աշխարհ

03.12.2015 12:27


Վ.Պուտին. «Թերևս, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխանական էլիտային՝ զրկելով նրան բանականությունից» (տեսանյութ)

Վ.Պուտին. «Թերևս, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխանական էլիտային՝ զրկելով նրան բանականությունից» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ամենամյա ուղերձն է հղում՝ նաև անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում Ռուսաստանի դերակատարությանը և ահաբեկիչներին ֆինանսավորելու Թուրքիայի իշխանության գործելակերպին։

«Մենք գիտենք՝ ովքեր են Թուրքիայում լցնում իրենց գրպանները՝ ահաբեկիչներին հնարավորություն տալով ֆինանսական ահռելի միջոցներ ստանալ Սիրիայից գողացված նավթի վաճառքից: Հենց այդ գումարներով են ահաբեկիչներն ամրանում, զենք ձեռք բերում և սպանում մեր, Ֆրանսիայի, Մալիի և այլ երկրների քաղաքացիներին»,–ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ իրենք չեն մոռանա Թուրքիայի իշխանությունների դավաճանությունը.

«Մենք չենք մոռանա ահաբեկչներին ցուցաբերվող այս աջակցթյունը: Ես իրոք չգիտեմ, թե ինչու նրանք արեցին դա: Մենք պատրաստ ենք եղել համագործակցել Թուրքիայի հետ անգամ նրանց համար խոցելի հարցերում, այնպիսիք, որոնց շուրջ չեն ցանկանում համագործակցել անգամ նրանց դաշնակիցները: Միայն Ալլահին է հայտնի՝ ինչու նրանք արեցին դա: Թերևս, Ալլահը որոշեց պատժել Թուրքիայի իշխանական էլիտային՝ զրկելով նրան բանականությունից»:

Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի պարտաստվում համակերպվել Թուրքիայի կողմից ռուսական Սու–24–ը խոցելու քայլի հետ։

«Եթե որևէ մեկը կարծում է՝ մեր քաղաքացիների սպանության դիմաց մենք միայն լոլիկի կամ որևէ շինարարական ոլորտում սահմանափակումների միջոցով կպատժենք իրենց, ապա սխալվում են, մենք դեռ երկար կհիշեցնենք այս մասին: Մենք գիտենք՝ ինչ անել»,-հավելել է Պուտինը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը