Կարծիք

03.12.2015 13:37


Ս. Թանկյան. «Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»

Ս. Թանկյան. «Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «Մատանիների տիրակալը» ֆիլմից Գոլումի հետ համեմատության պատճառով հարուցված դատական գործին։

Կիսվելով այդ դատական գործի մասին հղումով՝ Թանկյանը գրել է.

«Ձեր ներողամտությունն եմ հայցում այս շաբաթ Էրդողանի վերաբերյալ հրապարակումներ անելու համար: Ռուսաստանն այսօր մեղադրել է նրա ընտանիքին ԻԼԻՊ-ի հետ նավթի անօրինական վաճառքի մեջ լինելու համար: Ես այդ մասին հոդվածի փոխարեն հրապարակում եմ սա, որը շատ զվարճալի է, իհարկե, ոչ Թուրքիայում բանտարկված լրագրողների համար:

Ես երաշխավորում եմ, որ փորձագետ-ականատես Փիթեր Ջեքսոնը վստահաբար կվկայի, որ Էրդողանի համեմատությունը Գոլումի հետ վիրավորում է հենց Գոլումի կերպարը»:

Այս խորագրի վերջին նյութերը