Աշխարհ

03.12.2015 17:17


Ավարտվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպումը

Ավարտվել է Ալիևի և Դավութօղլուի հանդիպումը

Բաքվում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ»-ն: Հանդիպումից հետո Ալիևն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Դավութօղլուն իր առաջին այցը կատարել է Ադրբեջան, ինչն Ադրբեջանի և Թուրքիայի բարեկամության և եղբայրության խորհրդանիշն է։

«Մեր երկրները բոլոր հարցերում հանդես են գալիս նույն դիրքորոշմամբ: Աջակցում ենք և կաջակցենք միմյանց: Բոլոր հարցերում Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի կողքին»,-ասել է Ալիևը:

«Ադրբեջանը մեր հոգին է։ Մենք լայն կապեր ունենք։ Աշխարհում այդպիսի երկրներ չկան, որոնք այդքան մոտ լինեն իրար, որքան Թուրքիան և Ադրբեջանը»,–հավելել է Դավութօղլուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը