Աշխարհ

04.12.2015 10:30


Օբամա. «Կալիֆոռնիայում հրաձգություն բացած ամուսինները կարող են ահաբեկիչներ լինել»

Օբամա. «Կալիֆոռնիայում հրաձգություն բացած ամուսինները կարող են ահաբեկիչներ լինել»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում, որ ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում իրականացված հրաձգությունն ահաբեկչական բնույթ ունենա։

«Սան–Բերնարդինոյի հրաձգությունը, հնարավոր է, կապված լինի ահաբեկիչների հետ, բայց մենք հստակ չգիտենք»,–Օբամայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքսը»։

Նախագահը նաև շեշտել է՝ ԱՄՆ–ը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ որոշակի անձինք չկարողանան զենք ձեռք բերել։

Վերջին տվյալներով՝ կատարվածի հետևանքով մահացել է 14 մարդ, 17–ը՝ վիրավորվել։ Հանցագործների ինքնությունը հաստատված է. նրանք են Սաիդ Ֆարուքը և նրա կինը՝ Թեշֆին Մալիքը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը