Կարծիք

04.12.2015 13:52


Ասուլիսն ավելի ակնառու ու անհրաժեշտ է դարձնում երկրում նոր քաղաքական ուժի ստեղծումը

Ասուլիսն ավելի ակնառու ու անհրաժեշտ է դարձնում երկրում նոր քաղաքական ուժի ստեղծումը

Երեկ Սարգսյանի երեսը վերջապես տեսանք... Պուտինին իրանից շատ ենք տեսնում, երեկ էլ տեսանք՝ մարդը գործից էր խոսում: Լսեցինք, իմացանք՝ Ռուսաստանի վերջն ինչ է լինելու: Ափսոս, Օբաման չխոսեց, իմանայինք՝ մարդն ԱՄՆ-ի ու աշխարհի վերջի մասին ինչ կարծիք ունի:
Լավ, պաթոսը մի կողմ դրած՝ ի՞նչ է լինելու մեր երկրի վերջը:
Սերժ Սարգսյանի ասուլիսը հերթական անգամ ցուցադրեց իշխանությունների քաղաքական մտքի ողջ սնանկությունը: Ասուլիսը նա պետք է օգտագործեր ի շահ իրեն, անգամ զրոյական վարկանիշի պայմաններում նա պետք է խոսեր Հայաստանի համար բացվող հեռանկարների մասին, գոնե համոզեր, որ այդպիսիք կան, ոչ թե ինքնահաստատվեր «Ժառանգության» վրա:
Լավ կաներ՝ նշեր նոր ու գործող Սահմանադրության առավելություններն ու թերությունները, և այլն:
Հասկանալի է, որ ասուլիսը, մեծ հաշվով, աննպատակ էր, որքանով Սարգսյանին թվա, որ դա այդպես չի: Ի՞նչ «մեսիջներ» նա ուղղեց հանրությանը, ոչ մի, բացի նրանից, որ երկրի առկա ու հետագա վիճակը վիճակ չի:
Այս ամենը հաշվի առնելով՝ ավելի ակնառու ու անհրաժեշտ է դառնում երկրում նոր քաղաքական ուժի ստեղծումը: Օրինակ՝ նման ուժ կարող է ստեղծել Արա Աբրահամյանը, առավել ևս, որ նա արդեն խոսել է լուրջ քաղաքատնտեսական ծրագրով հանդես գալու հնարավորության մասին, որն, ի դեպ, շատ լավ կապեր ունի թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում: Որը նաև հնարավորություն է ոչ միայն երկրի տնտեսության զարգացման համար, այլև վերադառնալու կոմպլեմենտար արտաքին քաղաքականությանը:
Թե չէ, գնդակ «տշելով» երկիրը հեռու չի գնա:

Նարեկ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը