Լրահոս

04.10.2010 10:29


«Սարդարապատ» շարժման հերթական նիստերը

Հոկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին  «ՄԻԺԻ» գրասենյակում /Այգեձոր 4/1/  տեղի կունենա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ-տնտեսական հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Գյուղացիական կոոպերատիվները և ՀՀ-ի գյուղատնտեսության խնդիրները» թեմայով։

Բանախոսն է ՀՀ Գյուղացիական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանը։

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12:00-ին  «ՄԻԺԻ» գրասենյակում /Այգեձոր 4/1/  տեղի կունենա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. հայացք Սփյուռքից» թեմայով։

Բանախոսն է Ստոքհոլմի Արքայական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Արամայիս Միրզախանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը