Կարծիք

08.12.2015 15:30


Կա՛մ մնում ես ու ավելի ես խրվում էս ճահիճի մեջ, կա՛մ դառնում ես տեռորիստ

Կա՛մ մնում ես ու ավելի ես խրվում էս ճահիճի մեջ, կա՛մ դառնում ես տեռորիստ

Իշխանությունների ցինիզմն ահավոր նյարդայնացնող ա. էն, որ սաղի համար ամեն ինչ շատ էլ լավ ա, բա սենց էլ պետք ա լիներ, ինչ անում ենք՝ ժողովրդի համար ենք անում... Բայց դրան արդեն սովորել ենք: Ինձ ավելի շատ զարմացնում ա էն մարդկանց կոչերը, ովքեր հստակ ոչ մի սցենար չունեն կամ դրա մասին նորմալ չեն խոսում, ոչ մի ռեալ քայլ չեն անում, բայց կոչ են անում չհիասթափվել, չարտագաղթել, որովհետև մի քանի տեղ հնարավոր ա եղել ձայները պահել, ուստի 2017-ին կամ 2022-ին էդ մի քանի հոգին կարելի ա դարձնել մի քանի հազար ու հաղթել ընտրություններում:
Ախպեր, հոպ հլը, դուք չգիտեմ՝ ոնց եք ձեր գլխի ճարը տենում կամ ում վրա եք հույս դնում, որտեղից եք ֆինանսավորվում կամ փող աշխատում, բայց էդ մի քանի հազար հոգին էսօր հիմնականում շատ լուրջ խնդիրներ ունեն ու ձեր հնարավորությունները չունեն, որ մի քանի տարի էլ սպասեն ու օդի մեջ հույսեր փայփայեն, թե լավ ա լինելու: Ու էս ամեն ինչը ունի շատ պարզ բացատրություն՝ դու կա՛մ մնում ես ու ավելի էս խրվում էս ճահիճի մեջ, կա՛մ դառնում ես տեռորիստ ու, ամենայն հավանականությամբ, բռնվում կամ մեռնում, կա՛մ դեմքիդ պադոշ ես քաշում ու դառնում ես իրանց նման, մի 2 կոպեկ փող ես աշխատում, կամ էլ թքում ես ամեն ինչի վրա, դիպլոմներդ, գիտելիքներդ, փորձդ ու քաղաքացիական բարձր գիտակցությունդ դնում ես թևիդ տակ, գնում ես ստեղից թեկուզ, ասենք, Խանտիմանսիյսկ ու սկսում ես ինչ-որ ալկաշ հարուստի համար կիրպիչից դոմիկ սարքել, գլուխդ պահել:
Մի տարի առաջ ընկերներիցս մեկն արտագաղթելուց առաջ ասեց՝ ախպեր, կներեք, բայց ես հույսով կամ խոստումներով չեմ կարում տուն հաց տանեմ կամ կոմունալ մուծեմ, ուր մնաց՝ ավելի լուրջ բաների մասին մտածեմ:
Ասածս ինչ ա. կամ հստակ ու ամբողջական սցենար առաջարկե՛ք, կպնենք գործի, կամ էլ թարգե՛ք էդ դեկլարատիվ հայտարարություններն ու կոչերը, չզարմանա՛ք, որ երեկ տեղամասերում կռիվ տվողները որոշ ժամանակ հետո գնան Հայաստանից, ու ամեն ինչ զրոյից սկսեք. 500 հոգի մարդ հավաքեք, ամեն ընտրության ժամանակ ասեք՝ բան չմնաց, հեսա մյուսին դառնալու ենք մի քանի հազար ու կրելու ենք... Ու տենց ամեն 5 տարին...

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը