Քաղաքական

09.12.2015 12:51


Հովիկ Աբրահամյանը հիշել է Չերչիլի խոսքերը՝ խելացի մարդու մասին

Հովիկ Աբրահամյանը հիշել է Չերչիլի խոսքերը՝ խելացի մարդու մասին

Ամփոփելով խորհրդարանում ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում հիշել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը՝ խելացի մարդու մասին։

«Յուրաքանչյուր խելացի մարդ միշտ կարող է կազմել հաղթական ծրագիր, բայց մեկ պայմանով՝ եթե ի՛նքը չի այդ ծրագրի իրականացնողն ու պատասխանատուն։ Այս խոսքերը ես հիշեցի, երբ բյուջեն ներկայացնելուց հետո այն սկսեցին քննարկել տարբեր հարթակներում, և հնչում էին գնահատականներ, թե կարելի էր ավելի հավակնոտ բյուջե ներկայացնել և տնտեսական առավել մեծ աճի ցուցանիշ ամրագրել։ Այո՛, ամեն ինչ էլ կարելի էր գրել և ասել, եթե դո՛ւ չես դրա պատասխանատուն, և եթե դո՛ւ չես լինելու ասվածի և հետո այդպես էլ չարվածի կրողը»,–ընդգծել է Հ.Աբրահամյանը։

Նա կարծիք է հայտնել, որ բյուջետային քննարկումների ժամանակ ելույթ ունեցողները պետք է իրենց առաջարկություններին մոտենան իրականացնողի պատասխանատվությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը