Լրահոս

04.10.2010 12:38


ՀՀԿ-ական պատգամավորներն արդեն շնորհավորում են Սամվել Բալասանյանին

ՀՀԿ-ական պատգամավորներն  արդեն շնորհավորում են Սամվել Բալասանյանին

«7օր»-ի հարցին, թե արդյոք Սամվել Բալասանյանն իրեն անհարմար չի՞ զգում, որ հին ԲՀԿ-ականների փոխարեն հենց իր թեկնածությունն են առաջարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում, Ս. Բալասանյանը պատասխանել է.

-Իմ կյանքի ընթացքում ես որևէ անգամ անհարմար չեմ զգացել։ Իսկ սա քաղխարհրդի որոշումն է, կուսակցության որոշումը։ Ոնց որ ասեք, թե Դուք անհարմար չե՞ք զգում, կուսակցականնե'ր, ինչ-որ տեղ առաջադրում եք։ Ուրեմն ինչ-որ բան տեսել են չէ՞, որ առաջադրում են։

 Նշենք, որ այսօր արդեն Արևիկ Պետրոսյանը հանդես է եկել «հրաժեշտի» ելույթով, իսկ Սամվել Բալասանյանի թեկնածության քվեարկությունը, ինչպես «7օր»-ին տեղեկացրել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, հավանաբար տեղի կունենա հինգշաբթի օրը։

Սակայն, արդեն Ազգային ժողովի միջանցքներում մինչ նիստի սկսելը ՀՀԿ-ական պատգամավորները ողջագուրվում էին Բալասանյանի հետ և արդեն իսկ շնորհավորում նրան։

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը