Կարծիք

14.12.2015 11:03


Չեն հասկանում, որ նման ձևով չեն կարող մարդկանց խաբել

Չեն հասկանում, որ նման ձևով չեն կարող մարդկանց խաբել

Որ կուսակցություն են ստեղծում ու ասում են, որ այդ կուսակցության հիմնական թեզը «եվրոպական արժեքներն» են, չեն հասկանում, որ նման ձևով չեն կարող մարդկանց խաբել: Ասեմ, թե ինչու: Եվրոպական արժեքներն արդեն իսկ դրված են Սահմանադրության (հին և նոր) հիմքում: Ու հիմարություն է ստեղծել կուսակցություն, որի նպատակն այն է, ինչ արդեն կա Սահմանադրության մեջ: Խնդիրը դրանց կատարումն է, և դրա համար եթե կուսակցություն են ստեղծում, պետք է ասեն՝ ոչ թե ինչ արժեք ես ուզում, այլ ասեն, թե ոնց ես անելու, որ Սահմանադրությունն աշխատի, որի մեջ այդ արժեքներն արդեն իսկ կան: Եթե չես ասում դա, բա էլ ինչի՞ ես ստեղծվել: Պարզ դեմագոգիա է, բայց շատերի ուղեղները նման ձևով հնարավոր է լվանալ. դա՛ է խնդիրը:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը