Կարծիք

15.12.2015 12:28


Արամ Կարապետյանը քննադատում է նրանց, ում գործունեությունը վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար

Արամ Կարապետյանը քննադատում է նրանց, ում գործունեությունը վտանգավոր է Սերժ Սարգսյանի համար

Քաղաքական գործընթացներում կարելի է հեշտությամբ կռահել, թե իրականում որ գործիչը որ ճամբարն է պաշտպանում, ըստ այն բանի, թե ում և ոնց է նա թիրախավորում: Մասնավորապես, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարևոր պահերին իր քննադատության թիրախն է դարձրել Սերժ Սարգսյանի հակառակորդներին՝ այն մարդկանց, որոնցից անձամբ Սերժ Սարգսյանը վտանգ էր տեսնում:

2013-ին Կարապետյանը չմիացավ Րաֆֆիին` «աշխարհաքաղաքական հիմնավորում» տալով իր այդ որոշմանը: Դրանից հետո նրա քննադատության թիրախը պարբերաբար եղել է Գագիկ Ծառուկյանը: Այն բանից հետո, երբ Ծառուկյանը դուրս եկավ քաղաքականությունից, և Սերժ Սարգսյանի իշխանության համար վտանգավոր դարձան Ռոբերտ Քոչարյանը և Արա Աբրահամյանի քաղաքական ծրագրերը, Կարապետյանը սկսեց քննադատել այս գործիչներին:

Արամ Կարապետյանը յուրօրինակ «ինդիկատոր» է, որովհետև եթե նրան խոսացնում են սրա կամ նրա դեմ, ուրեմն այդ մարդկանց մեջ լուրջ վտանգ է տեսնում նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը: Եվ այն, որ Կարապետյանին «խոսացնում» են Աբրահամյանի դեմ, վկայում է այն մասին, որ վերջինս ճիշտ քաղաքական ուղով է գնում, և իշխանությունները շատ են մտահոգված նրա գործոնով:

Սամվել Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը