Քաղաքական

19.12.2015 13:21


Տեղի է ունեցել Սարգսյան–Ալիև առանձնազրույցը (լուսանկարներ, լրացված)

Տեղի է ունեցել Սարգսյան–Ալիև առանձնազրույցը (լուսանկարներ, լրացված)

Շվեյցարական կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է Սարգսյան–Ալիև հանդիպումը։ Այս մասին Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը հայտնում է թվիթթերյան իր էջում։

Հանդիպումը սկսվել է համանախագահների մասնակցությամբ, այնուհետև շարունակվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ:

Տեղի է ունեցել Սարգսյանի և Ալիևի առանձնազրույցը՝ փակ դռների հետևում, որից հետո ներս են հրավիրվել համանախագահներն ու արտգործնախարարները։

***

Ավարտվել է հանդիպումը, Ալիևը հեռացել է, Սարգսյանը շփվում է համանախագահների հետ։

***

Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը և հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը