Քաղաքական

21.12.2015 15:05


Բողոքի գործողություն ՀՀ ԱԺ մոտ

Բողոքի գործողություն ՀՀ ԱԺ մոտ

ՀՀ ԱԺ շենքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում գտնվող մուտքի դիմաց, բողոքի գործողություն են իրականացնում ցմահ դատապարտվածների հարազատները։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ ցմահ դատապարտյալները հացադուլ են հայտարարել։ Նրանց հարազատները պնդում են, սակայն, որ պատկան մարմիններից ոչ ոք ներկայացված պահանջին ականջալուր չի եղել։

Դատապարտվածների հարազատները սպառնացել են փակել դեպի ԱԺ տանող փողոցը:

Հիշեցնենք, որ ցմահ դատապարտյալները պահանջում են վերանայել իրենց դեմ հարուցված քրեական գործերը։

Նշենք նաև, որ մինչ ԱԺ–ի մոտ բողոքի գործողությունը ցմահ դատապարտյալների հարազատներն ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք վաչապետ Հովիկ Աբրահամյանի հետ են հանդիպում պահանջել, սակայն ցուցարարներին ոչ ոք չի ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը