Լրահոս

25.11.2009 11:17


Մենք էլի ընթերցասեր ազգ ենք մնում

Մենք էլի ընթերցասեր ազգ ենք մնում

-Մեր ընթերցողների թիվը գնալով ավելանում  է: Եթե այն մարդիկ, ովքեր ասում են, թե մենք դադարել ենք ընթերցող ազգ լինելուց, օրվա մեջ գոնե մեկ անգամ գան ու տեսնեն, թե որքան լիքն են ընթերցասրահները, կհամոզվի, որ դա սխալ մոտեցում է,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով մեր՝ ընթերցասեր ազգ լինել-չլինելու մասին՝ ասել է  Ազգային գրադարանի գիտքարտուղար Ջուլիետա Կոստիկյանը։

Նա նշել է, որ ընթերցողների թիվը տարեցտարի ավելանում է և ընթերցողների մեծ մասը՝ մոտ 60%-ը, երիտասարդներ են՝ ուսանողներ։

-Մենք ունենք շուրջ 31 000 գրանցված ընթերցող, որոնց տրամադրվում է մոտ 1 մլն 600 հազ. միավոր գրականություն։ Ընթերցվում է հիմնականում հասարակական-քաղաքական գրականությունը, բազմաթիվ ընթերցողներ կան, որ գալիս և օրվա մամուլն են ընթերցում։ Շատ  է ընթերցվում իրվաբանական, տնտեսագիտական, վերջերս՝ նաև տեխնիկական գրականությունը։ Ժամանակակից գեղարվեսատական գրականությունն է մի քիչ ավելի պակաս ընթերցվում, բայց արդեն դա էլ է սկսել հետաքրքրել ընթերցողներին,-ասել է Ջուլիետա Կոստիկյանը։

Նրա խոսքերով՝ Ազգային գրադարանը միշտ համալրվում է թարմ գրականությամբ, և այդ առումով խնդիրներ չկան։

-Մութ ու ցուրտ տարիներին էր, որ գրականությամբ համալրելու աշխատանքները թերի էին մնում, բայց հիմա օրենք է ընդունված, որ ցանկացած տպագիր միավորից, կապ չունի՝ գիրք է, թե այլ միավոր, պետք է նմուշ տրամադրվի գրադարանին,-ասել է Ազգային գրադարանի գիտքարտուղարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը