Աշխարհ

25.12.2015 11:12


Սիրիայի երկինքը վերահսկողության տակ է. լրագրողներին ցույց են տվել С-400 համալիրները (տեսանյութ)

Սիրիայի երկինքը վերահսկողության տակ է. լրագրողներին ցույց են տվել С-400 համալիրները (տեսանյութ)

«Рособоронэкспорт»–ի փոխանցմամբ՝ ներկայումս մի շարք երկրներ ցանկանում են ՌԴ–ից С-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերել։ Դրանց թվում է նաև Հնդկաստանը։ «НТВ»–ի փոխանցմամբ՝ С-400–ի առաջին գնորդը եղել է Չինաստանը։

Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայում տեղակայված ՌԴ ՀՕՊ գերժամանակակից «Триумф» համալիրները ներկայումս պաշտպանում են այդ երկրում հակաահաբեկչական գործողողություններ իրականացնող ՌԴ օդաչուներին։

«Триумф»–ները մարտական հերթապահություն են անում շուրջօրյա ռեժիմով, և, զինվորականների կարծիքով, այդ տարածքով աննկատ չի կարող անցնել անգամ ամենափոքր անօդաչուն։

Համալիրի՝ իր շուրջը 600 կմ հեռավորությամբ և 100 կմ բարձրությամբ գտնվող նշանակետերը որսալն օգնում է ռադիոտեղորոշման հետախուզական կայանը։ Այն ունակ է միաժամանակ ավելի քան 300 նշանակետ հայտնաբերել։

«С-400–ն իր շառավղով կծածկի ողջ Սիրիան։ Ըստ էության, դա ռուսներին Սիրիայի օդային ողջ տարածքը վերահսկելու հնարավորություն կտա։ Իսկ դա նշանակում է, որ ցանկացած ինքնաթիռ, լինի Թուրքիայից, թե ՆԱՏՕ–ի այլ երկրից, Սիրիայի օդային տարածքով կարող է թռչել միայն ու միայն ռուսներից կանաչ լույս ստանալուց հետո»,– «CNN»–ի միջազգային թղթակից Մեթյու Չանսը։

Հիշեցնենք՝ ՌԴ ՊՆ–ն Սիրիայում С-400 տեղակայելու որոշում էր կայացրել սիրիական երկնքում Թուրքիայի կործանիչով Սու–24–ի խոցումից հետո։

Մանրամասները՝ «НТВ»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը