Կարծիք

30.12.2015 07:55


Մարզպետարանների բյուջեն նրա համար է, որ այդ խլյակ դարձած մարդկանց կյանքը բարելավեք

Մարզպետարանների բյուջեն նրա համար է, որ այդ խլյակ դարձած մարդկանց կյանքը բարելավեք

Ռեպորտաժ ես նայում ու լացդ գալիս է....
Ուրեմն` ողջ տարին այդ մարզերի բնակիչները, որ ապրել են չքավորությունից անդին. տունը ավերակ` իրենք` ավերակ-խլյակ, շուրջբոլորը Սովետաշենի աղբանոց հիշեցնող միջավայր....
Ու հանկարծ Նոր տարվա նվեր են ստանում լվացքի մեքենա, հեռուստացույց կամ համակարգիչ....
Էս ամենը մարզային իշխանությունները հեռուստատեսային լրատվականներով զնգզնգացնում են...
Ա՛յ, բոյբոյներ, մարզպետարանների բյուջեն նրա համար է, որ այդ խլյակ դարձած մարդկանց կյանքը բարելավեք, ոչ թե լափեք: Իսկ հետո` իբրեւ Նոր տարվա նվեր ինչ-որ կասկածելի որակով նվերներ մատուցեք արդեն իսկ կիսամարդ դարձած ընչազուրկներին...

Բայց երեւի էս ժողովրդին, որ ջիղ չունի` ողորմությունից բացի` ուրիշ բան չի հասնում....

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը