Լրահոս

02.12.2010 12:26


ԲՀԿ պատգամավոր. «Տնտեսական վիճակը ՀՀ–ում այնքան էլ ուրախ չէ»

ԲՀԿ պատգամավոր. «Տնտեսական վիճակը ՀՀ–ում այնքան էլ ուրախ չէ»

«Դուպլեքս» ակումբում ՀՀ տնտեսական վիճակի մասին խոսելիս ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն ասել է, թե իրավիճակն այնքան էլ ուրախ չի, բայց ամեն դեպքում ՀՀ-ում տնտեսական զարգացման առումով քաղաքականություն վարվում է, և բացառված չէ, որ հետագայում մեր զարգացումն ավելի բարձր լինի։

Անդրադառնալով վարվող դրամավարկային քաղաքականությանը՝ Վ. Բոստանջյանն ասել է, թե հակված չէ բարձր գնահատել այն.

-Իհարկե՝ գիտեմ, որ դրամավարկային քաղաքականությունը բարդ ինստիտուտ է, և ՀՀ պարագայում, այո՛, պայմանավորված է բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով։ Կարող են մեծ շեղումներ լինել, հատկապես այն պարագայում, երբ ֆինանսական շուկան մեր հանրապետությունում 92%-ով կառավարվում է մեկ կետից՝ ԿԲ-ի կողմից, որն ունի բազմաթիվ բաղադրիչներ։ Սա իր հերթին ստեղծում է որոշակի բացասական մոտեցումներ ընդհանրապես ֆինանսական համակարգի, դրա առողջացման և կայունության համար։

Ինչ վերաբերում է փոխարժեքի դրսևորումների վերաբերյալ կանխատեսումներին, բանախոսն ասել է, որ չի կարող կանխատեսումներ անել.

-Կարող են կանխատեսել բացառապես նրանք, ովքեր արդեն գիտեն այդ սցենարների մասին։ Այդ սցենարները, իմ կարծիքով, որոշակի առումով կրում են անոմալ բնույթ և պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով։

Այս տեսանկյունից նա նշել է, որ ՀՀ-ում ֆինանսական հոսքերի կառավարման առումով գոյություն ունի մի վիճակ, որի պարագայում դրամը կարող է ավելի ուժեղանալ, կարող է թուլանալ, ինչը, իր ուսումնասիրության արդյունքներով, ինչ-որ տեղ նաև սուբյեկտիվ բնույթ է կրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը