Կարծիք

09.01.2016 12:35


ԱՆՏՈՒՆԻ

ԱՆՏՈՒՆԻ

Չկա ավելի տխուր պատմություն, քան Հրանուշի և նրա երազած տան մասին պատմությունն է:

Ո՜վ հայ ժողովուրդ, բա դու մեռա՞ծ ես, ո՜վ տարագիր Սփյուռք, բա դու մեռա՞ծ ես, որ մինչև հիմա տիկին նախարարը տուն չունի:
Տո՛, լաճ տնավեր ))
Ուրեմն, իր փխրուն սիրտը բացելով լրատվամիջոցներից մեկի առաջ՝ Հրանուշ Հակոբյանը պատմել է, որ 15 տարի փող է հավաքում, որ իր համար տուն գնի, էն էլ դեռ չի կարողանում իրականացնել մանկության բյուրեղյա երազանքը....
Ճիշտ է՝ անձրևի, ձյան ու կարկուտի տակ չի ապրում (չնայած դա էլ սարսափելի չէ, քանի որ Երևանը թանգարան է բաց երկնքի տակ), այլ հորական տան տաքուկ տանիքի տակ է ապրում, բայց դե, իր տունն է ուզում ունենալ: Թեպետ, հորականն էլ իր տունն է, սակայն...Մի խոսքով...
Լացացնում է Հրանուշը, լացացնում...
Բայց մինչ կավարտեի նրա հետ ծավալուն հարցազրույցի ընթերցանությունը, հիշեցի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողովի կայքում ներկայացված հայտարարագրերը (պարզ է, որ իրենց ողջ կարողությունը չեն նշում):
Տիկին Հակոբյանի դեպքում հրապարակված են միայն 2012-ի հաշվետվությունները` 2011-ի մասին:

Այսպես, ըստ հայտարարագրի՝ Հրանուշ Հակոբյանն ունի 3 անշարժ գույք՝ բնակարան, ավտոտնակ և հողակտոր: Դրանց չափն ու գտնվելու վայրերը չեն նշվում:

Բանկում Հակոբյանն ունեցել է 21 մլն 866 հազար դրամ, 43 հազար 135 դոլար, 12 հազար 712 եվրո և, ուշադրություն, 82 հազար 821 ԽՍՀՄ ռուբլի:

Հրանուշ Հակոբյանը նաև 7 մլն դրամի ժառանգություն է ստացել:

Հրանուշ Հակոբյանը երեք տեղից ստացել է աշխատավարձ՝ 1 մլն 541 հազար դրամ, 810 հազար դրամ և 312 հազար դրամ:

Դե, ասում եք, էլի...Էս ինչ փող է, որ խեղճ տիկինն էլ կարողանար իր համար մի տուն գնել: Դրա համար էլ ստիպված ողջ տարի ճամփորդում է, որպեսզի այլ երկրների թանկ հյուրանոցներում գիշերելու տեղ ունենա:

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը