Քաղաքական

13.01.2016 11:44


ՀՀ Ազգային ժողովը ստացել է Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը

ՀՀ Ազգային ժողովը ստացել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում, սահմանված կարգին համատասխան, ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրաժարականը: Հիշեցնում եմ, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը: Այս հիմքի առկայության դեպքում ՀՀ ԱԺ նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին»,- գրել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը