Լրահոս

25.11.2009 19:08


«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ–ն ներողամտություն է հայցում

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի  Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ տարիներ առաջ վթարված «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ կոյուղու կոլեկտորի Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասով անցնող մի հատվածը, որը, տեղանքի խիտ կառուցապատման հետևանքով, հայտնաբերել չէր հաջողվել՝  վերջին մի քանի ամիսներին տարվող որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել  է: Այժմ  կատարվում են վերանորոգման աշխատանքներ: Նշված հատվածում աշխատանքներն իրականացվում են միայն մարդկային ռեսուրսների օգտագործմամբ, քանի որ տեխնիկական միջոցներ աշխատեցնել հնարավոր չէ, ինչը դանդաղեցնում է վերականգնման գործընթացը: «Նաիրիտ Գործարան» ՓԲ ընկերության ղեկավարությունը հայցում է բնակչության ներողամտությունը՝  պատճառած անհարամարության համար, և վստահեցնում, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում ձեռնարկության կոյուղու կոլեկտորի վնասված հատվածը կվերականգնվի:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը