Քաղաքական

16.01.2016 12:45


Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին կալանավորեցին

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին կալանավորեցին

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ կալանավորեց «զինված խմբի» հետ համագործակցելու մեջ մեղադրվող, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին:

«news.am»–ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդել էր գրավի դիմաց ազատ արձակել վատառողջ Վլադիմիր Առաքելյանին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը: Փաստաբանի խոսքով՝ իրենք սահմանված կարգով բողոքարկելու են կայացված որոշումը:

Նշենք, որ Առաքելյանի հարազատները դատարանի առջեւ են:

Այս պահին քննվում է Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու հարցը:

Մանրամասները՝ «news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը