Քաղաքական

16.01.2016 14:20


Գառնիկ Մարգարյանը կալանավորվեց

Գառնիկ Մարգարյանը կալանավորվեց

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին կալանավորելու մասին:

«news.am»ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի մոտ էին հավաքվել Գառնիկ Մարգարյանի հարազատները, որոնց կալանավորվելուց հետո դատարանից դուրս գալիս Գառնիկ Մարգարյանը բարեւել է եւ ասել, որ «ամեն ինչ լավ է»:

Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանում Գառնիկ Մարգարյանը չի ընդունել մեղադրանքը, փաստաբանը գրավի միջնորդություն է ներկայացրել, որը դատարանը մերժել է: Հովիկ Արսենյանը նշեց, որ կալանքի որոշումը չի բողոքարկի:

Մանրամասները՝ «news.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը