Աշխարհ

23.01.2016 10:15


ՌԴ ՊՆ–ն անհեթեթություն է անվանել Թուրքիայի կողմից խոցված ինքնաթիռի մասին տեղեկությունը

ՌԴ ՊՆ–ն անհեթեթություն է անվանել Թուրքիայի կողմից խոցված ինքնաթիռի մասին տեղեկությունը

ՌԴ ՊՆ–ն անհեթեթություն է անվանել սոցցանցերում տարածված այն տեղեկությունը, թե Թուրքիան ռուսական ռազմական ինքնաթիռ է խոցել։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը լրագրողներին հայտնել է, որ Սիրիայում ռուսական բոլոր ինքնաթիռները մարտական առաջադրանք կատարելուց հետո բարեհաջող կերպով վերադարձել են ավիաբազա։

Բացի այդ, Կոնաշենկովը նշել է, որ բազայում աշխատում են նաև օտարերկրյա լրագրողներ, որոնցից այդ փաստը թաքցնելն անհնար կլիներ։ Ռուս գեներալի կարծիքով նման կեղծ տեղեկատվություն են տարածում տարբեր «բազմոցային վերլուծաբանները»։

Ավելի վաղ, «սիրիացի ակտիվիստներին» հղումով, համացանցում լուրեր էին տարածվել, թե Բաբ ալ–Հավա շրջանում թուրքական ՌՕՈւ–ն ռուսական ռազմական ինքնաթիռ է խոցել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը