Լրահոս

06.04.2016 13:18


Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ–ն դատապարտել է ԼՂ–ում ուժի կիրառումը

Կիպրոսի Հանրապետության ԱԳՆ–ն դատապարտել է ԼՂ–ում ուժի կիրառումը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը ստացել է Սլովակիայում Կիպրոսի դեսպան Նեարխոս Պալասի կողմից ջերմ նամակ, որտեղ ներկայացվում է Կիպրոսի ժողովրդի և իշխանությունների հատուկ վերաբերմունքը Արցախի հարցի շուրջ Հայաստանին և ողջ հայությանը սատարելու հարցում։ Որպես ասվածի հաստատում և արծարծված հարգանքի հավաստիք՝ իր նամակին նա կցել է Կիպրոսի կառավարության և Ներքին գործերի նախարարության կողմից ստորագրված և Արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված №7 մամլո հաղորդագրությունը /04/04/2016/ պաշտոնական հայտարարության տեսքով՝ կապված Արցախի հարցի հետ։

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում ուժի կիրառումը և դրա հետևանքով առաջացած մարդկային կորուստը։

Կիպրոսի Հանրապետության կառավարությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում/Արցախում այս մտահոգիչ իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջ եկան Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտմամբ։

Մենք դատապարտում ենք ուժի կիրառումը և մարդկային կորուստները, հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում, և մենք հորդորում ենք Ադրբեջանին՝ հարգել status quo ante-ն։

Այս կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար չկա այլընտրանք, և Կիպրոսի Հանրապետությունն ընդգծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի և երեք համանախագահների դերն այս նպատակին հասնելու հարցում։ Միաժամանակ, մենք հորդորում ենք Թուրքիային՝ զերծ մնալ ցանկացած տիպի գործունեությունից և հայտարարություններից, որոնք ապակայունացնում են ծավալված իրավիճակը։

Այս խորագրի վերջին նյութերը