Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 20-ին ժամը 13։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկանում է Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։
Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացիներ տուժել են, տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Երևանում խանութ-սրահ է փլուզվել․ կան տուժածներ