Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը․ The New York Times
Անցած կիրակի Բուլաղիայում ընտրություններ անցկացվեցին, որի արդյունքում առավել ձայներ կարողացավ հավաքել այդ երկրի նախկին նախագահի՝ Ռումեն Ռադևի կուսակցությունը: Ռադևին ԵՄ կուլիսներում անվանում են «բուլղարական Օրբան»:
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայի նոր ձևավորվող իշխանությունը դեմ կլինի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնությանը և կսկսի կրկնել բոլոր այն քայլերը, ինչ նախկինում կատարում էր հունգարացի Օրբանը:
Բուլղարիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2026 թվականի ապրիլի 19-ին։ Սրանք 2021 թվականից ի վեր յոթերորդ արտահերթ ընտրություններն էին, որոնք պայմանավորված էին վեց տարվա քաղաքական ճգնաժամով։
Վերջին ճգնաժամը սկսվեց, անցյալ տարի, երբ 2025 թվականի դեկտեմբերի 11-ին Ռոզեն Ժելյազկովի կառավարությունը հրաժարական տվեց 2026 թվականի բյուջեի և իշխանության մեջ կոռուպցիայի դեմ մի քանի շաբաթ տևած բողոքի ցույցերից հետո։
Բանն այն է, որ այդ երկրում հաստատված էր պառլամենտական կառավարման համակարգ, որտեղ գլխավոր կառավարման մանդատը գտնվում է վարչապետի ձեռքում:
Սակայն երկրի նախագահի լիազորությունները նույնպես քիչ չեն և զգալի տարբերվում են, ասենք, Հայաստանի այսօրվա նախագահի լիազորություններից:
Եվ ահա, այնպես էր ստացվել, որ այդ երկրի վարչապետի և նախագահի միջև առաջ էր եկել լուրջ հակասություն, երկրի թե՛ ներքին, և թե՛ արտաքին քաղաքական հարցերի շուրջ:
Կառավարությունը վարում էր ավելի շատ «եվրոպամետ» քաղաքականություն, մինչդեռ նախագահն ավելի բալանսավորված քաղաքականության կողմնակից էր և մերժում էր ԵՄ-ի պահանջները, մասնավորապես, Ռուսաստանի հետ հարաբերությունների և Ուկրաինային օգնություն տրամադրելու հարցերում:
Բացի այդ, կառավարությունը մխրճված էր մի շարք կոռուպցիոն սկանդալների մեջ և նրա վարած քաղաքականությունը լայն աջակցություն չէր վայելում հանրության կողմից:
Անցյալ տարվա դեկտեմբերին, հերթական կոռուպցիոն սկանդալից հետո, «եվրոպամետ» կառավարությունը ստիպված հրաժարական տվեց, և երկրում հայտարարվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:
Օգտվելով այդ հանգամանքից՝ երկրի նախագահ Ռումեն Ռադևը, որ մինչ այդ խիստ քննադատում էր կառավարությանը, այս տարվա հունվարի 16-ին հրաժարական տվեց, որպեսզի կարողանա մասնակցել այս ընտրություններին:
Ռադևին հաջողվեց մեծ դաշինք ձևավորել, որն անվանվեց «Պրոգրեսիվ Բուլղարիա» և, որի նպատակ հռչակվեց փոխել երկրի՝ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունը, իսկ արտաքին ոլորտում վերականգնել Մոսկվայի հետ «արժանապատիվ հարաբերությունները»:
Ռումեն Ռադևի դաշինքը կոռուպցիայի դեմ պայքարը դարձրեց իր նախընտրական քարոզարշավի կենտրոնական թեման։ Ըստ դիտորդների՝ այս կոալիցիայի կողմնակիցների կեսը ռուսամետ քաղաքացիներ էին, իսկ մյուս կեսը մտահոգված էին կոռուպցիայով։
Ավելին, նախկին նախագահին աջակցում էին բազմաթիվ ընտրողներ, որոնք նախկինում քվեարկում էին Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության՝ 45 տարի իշխանությունը զբաղեցրած կոմունիստների իրավահաջորդի օգտին:
Արդեն իսկ ընտրություններից հետո, Ռադևին սկսեցին մեղադրել ռուսամետության մեջ և նույնիսկ Եվրախորհրդարանի անդամ Վալերի Հաջերը Financial Times-ին ասել էր, որ, իբր, Ռադևը Ռուսաստանի «տրոյական ձին» է։
Մինչդեռ բուլղարական փորձագետները մերժում են նման գնահատականները, նշելով, որ Ռադևը ավելի շուտ իրատես քաղաքական գործիչ է, ով ցանկանում է, որ իր երկիրը վարի հավասարակշռված քաղաքականություն, որպեսզի իր երկիրը չդառնա որևէ մեկի մանրադրամը:
Բացի այդ, ըստ տեղացի փորձագետների, վերջապես երկիրը կմաքրվի կոռուպցիոն կեղտից:
«Նոր խորհրդարանը կունենա ուժեղ հակակոռուպցիոն մեծամասնություն», - ընտրատեղամասերի փակվելուց հետո էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանության մեջ գրել է քաղաքագիտության պրոֆեսոր և Սոֆիայի համալսարանի Լիբերալ ռազմավարությունների կենտրոնի ծրագրերի տնօրեն Դանիել Սմիլովը։
Ընտրողների մասնակցությունը նախորդ տարիների համեմատ աճել է՝ հասնելով մոտավորապես 50%-ի. ընտրողները, հոգնած ընտրությունների երկար շարքից, հաղթահարեցին իրենց անտարբերությունը: Համեմատության համար, 2024 թվականին մասնակցությունը նվազել էր մինչև 34%: Հարցումների համաձայն, այս վերջին ընտրություններում, հինգ կուսակցություն հաղթահարել է 4% շեմը:
«Ես չեմ հավատում հանկարծակի փոփոխություններին», - ասաց Սոֆիայի հասարակական տրանսպորտի վարչության գործադիր տնօրեն Ստիլիան Մանոլովը: «Կախարդական փայտիկ չկա»:
1989 թվականին կոմունիզմի անկումից ի վեր, Բուլղարիայում կառավարությունների հաջորդականություն է եղել, որոնցից շատերը չեն կարողացել իրականացնել իրենց նպատակները։ Բուլղարիան միացել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը, սակայն շարունակում է մնալ եվրոպական ընտանիքի եզրին՝ աղքատության և լայն տարածում ունեցող կոռուպցիայի պատճառով։
Վերջին հինգ տարիների ընթացքում հանրային դժգոհությունը հասել է գագաթնակետին՝ կոռումպացված էլիտայի շրջանում անպատժելիության զգացողության աճի, կոալիցիոն կառավարությունների թուլության և խոստացված բարեփոխումները իրականացնելու անկարողության պատճառով։
Թեև այդ երկրում, վերջին վեց տարվա ընթացքում մարդկանց կենսամակարդակը բարձրացել է ավելի քան երկու անգամ, 2020-ին մեկ շնչին ՀՆԱ-ի թիվը կազմել է $10,207, իսկ այսօր այն կազմում է՝$23,848, սակայն այդ երկրի քաղաքացիները դժգոհ են երկրում տիրող սոցիալական անարդարությունից:
Իսկ համբերության բաժակը լցվեց, երբ կոռուպցիոն սկանդալները հաջորդում էին մեկը, մյուսին:
Արդյունքում, մարդիկ դուրս եկան փողոց և կարողացան հեռացնել նախկին իշխանությանը:
Վաթսուներկու տարեկան Ռադևը, ով նախկին օդաչու է և Բուլղարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, երկու անգամ ընտրվել է նախագահ և մեծ ժողովրդականություն է վայելում երկրում: Բուլղարիայում նախագահական պաշտոնը հիմնականում ներկայացուցչական պաշտոն է, ինչը թույլ էր տալիս նրան հեռու մնալ երկրի առօրյա կառավարման հետ կապված քաղաքական ինտրիգներից և ներքին վեճերից: Եվ ահա, հունվարին նա հրաժարական տվեց՝ խորհրդարանում առաջադրվելու համար և անցած կիրակի տպավորիչ հաղթանակ տարավ:
Ռադևը հայտարարել է, որ կփորձի կառավարություն ձևավորել՝ առանց վերջին տասնամյակում իշխող քաղաքական կուսակցությունների հետ մերձենալու։
Ըստ The New York Times-ի՝ Ռադևի արագ և վճռական հաջողությունը արտացոլում է նրա հայրենակիցների հիասթափությունը, ովքեր հոգնել են նախորդ ղեկավարությունից։ Նա առաջարկեց լայն հարթակ, որը կարող էր ներգրավել սոցիալական մեծ խմբերի՝ ավագ սերնդի, պահպանողականների և ռուսամետ ընտրողների, ինչպես նաև՝ երիտասարդ, եվրոպամետ և գործարար շրջանակների։
Բուլղարիան խորը մշակութային, կրոնական և լեզվական կապեր ունի Ռուսաստանի հետ, հիշեցրեց «Մյարա» սոցիոլոգիական գործակալության հիմնադիր Պարվան Սիմեոնովը։ Ուկրաինայում 2022 թվականին սկսված հակամարտության սկզբից ի վեր Բուլղարիայի քաղաքական իրավիճակը փոխվել է. աջերի և ձախերի միջև առճակատումը զիջել է Արևելքի և Արևմուտքի միջև պայքարին։
«Տեղական ավանդույթները՝ մշակութային և կրոնական, ավելի սերտորեն կապված են Ռուսաստանի հետ, - նշեց նա, - և Ռումեն Ռադևը խոսում է հենց այդ լեզվով»։
Իր նախագահական պաշտոնում ինը տարիների ընթացքում Ռադևը, խոսքով և գործով, ձեռք է բերել ռուսամետ համբավ, նշում է ամերիկյան պարբերականը։
Վերջերս նա քննադատեց ժամանակավոր կառավարությանը՝ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ անվտանգության մասին համաձայնագիրը շտապ ստորագրելու համար։ Նա նաև ափսոսանք հայտնեց, որ նախորդ կառավարության՝ հունվարին եվրոգոտուն միանալու որոշումը հանրաքվեի չդրվեց՝ ժամկետները անվանելով Բուլղարիայի համար անբարենպաստ։
Սակայն, միաժամանակ, նա իր քաղաքական ուժի մեջ կարողացավ ներգրավել նաև տեխնոկրատների, որոնք ունեն խիստ եվրոպամետ հայացքներ և կենտրոնացած են տնտեսական զարգացման վրա։
Ռադևը, հավանաբար, կցանկանա շարունակել ռուսական նավթի և գազի ներմուծումը Բուլղարիա և դեմ կլինի Եվրամիության կողմից Ուկրաինային տրամադրվող ֆինանսական և ռազմական օգնությանը, ենթադրել է Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր Սմիլովը։
Սակայն գրեթե բոլոր փորձագետները միաձայն նշում են, որ Ռադևի քաղաքական ուղին միակողմանի բնույթ չի ունենա և վերջապես, երկար տարիներ անց Բուլղարիան կսկսի վարել բալանսավորված քաղաքականությունը և կստիպի, որ իր հետ հաշվի նստեն, և Բրյուսելում, և Մոսկվայում:
Ըստ բոլղարացի փորձագետների, սխալ է Ռադևին անվանել ռուսամետ, քանի որ նա մերժում է արտաքին քաղաքականության ցանկացած մետությունը:
Ըստ փորձագետների՝ Բուլղարիայում երկար տարիներ իրականացվել է ԵՄ-ի և Ռուսաստանի հետ հակադրվելու քաղաքականությունը:
Նոր իշխանության պարագայում այդ հակադրության քաղաքականությունը փոխարինվելու է համադրման քաղաքականությամբ:
Մեր կղմից նշենք, որ ԵՄ-Ռուսաստան սուր հակադրության պարագայում այլ երկրները, որպեսզի կարողանան մանրադրամ չդառնալ, հենց այդպիսի քաղաքականություն պիտի վարեն:
Հուսանք, որ հունիսի 7-ից հետո Հայաստանն էլ կհայտնվի այն երկրների շարքում, որտեղ արտաքին քաղաքականության մեջ հակադրության սկզբունքը կփոխարինվի համադրության սկզբունքով:

Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am