-
Ռուսական կայսրության թագը
Նանե Բեգլարյան, Ուրբաթ, Սեպտեմբեր 3, 2010· 1 մեկնաբանություն
Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության»
Նանե Բեգլարյան, Ուրբաթ, Սեպտեմբեր 3, 2010· 1 մեկնաբանություն
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն Արցախի հարցում։
-Հայաստանը ձգտում է հարցի խաղաղ և արդարացի կարգավորման, բայց բանակցությունների հաջողության մեջ պետք է շահագրգռված լինեն բոլոր կողմերը: Ամեն դեպքում, մենք բարձր ենք գնահատում ՀՀ ջանքերը:
-Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում Արցախի ճանաչման վերաբերյալ արտահերթ լսումներ են լինելու։ Դրա անհրաժեշտությունն արդյոք չի՞ հասունացել։
-Քննարկումները ցույց կտան, թե որքանով է նպատակահարմար վերջնական որոշում ընդունել: Իհարկե, մենք կցանկանայինք, որ Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսվեր: Բայց ով կլինի առաջինը, երևի կախված կլինի միջազգային իրավիճակից: (շարունակել →)
ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
Նանե Բեգլարյան, Հինգշաբթի, Սեպտեմբեր 2, 2010· 5 մեկնաբանություն
«7օր Բլոգ»–ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում Կարեն Հակոբջանյանի մեկնաբանությունը՝Հայ ազգային կոնգրեսում վաղուց սկսվել են խլրտումները։ Կառույցի վերնախավի գրեթե բոլոր անդամներն էլ արդեն հասկանում են, որ իրենց նավակը խորտակվում է, իսկ նավավարը դեռ անհիշելի ժամանակներից անելիք չունի և այդ մասին ստիպված ուղիղ տեքստով ասաց ՀՀՇ-ի վերջին համագումարի իր ելույթում։ Իսկ ստիպված էր բոլոր անհասկացողներին նա ուղիղ ասել, քանի որ իրենից ամեն օր իշխանափոխություն են պահանջում, ինչը նյարդայնացնում է անհասկացողների կուռքին, ով նույնպես խորը «մանթրաժի» մեջ է։ Նկատենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանի «Առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանն անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը» ձևակերպումը հուսահատության մեջ ընկած մարդու խոսքեր էին։ (շարունակել →)
Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
Նանե Բեգլարյան, Հինգշաբթի, Սեպտեմբեր 2, 2010· 5 մեկնաբանություն
Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպել է թուրք փորձագետ Բեհուլ Օզքանը։ Խոսելով հայ-թուրքական սառեցված գործընթացի մասին՝ Օզքանն ասել է, թե Թուրքիան ցանկացել է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Եթե չուզենար ստորագրել արձանագրությունները, Թուրքիան չէր ստորագրի, քանի որ փակ սահմանների քաղաքականությունը ձեռնտու չէ Թուրքիային: Մեր երկիրը 17 տարի է’ ոչ մի ազդեցություն չունի Հայաստանի վրա և այս առումով ես կարծում եմ, որ Թուրքիան ուզում է հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ»։ Այնուհանդերձ, թուրք փորձագետը հերթական անգամ բարձրաձայնել է իր երկրի դիրքորոշումն այս հարցում. «Հայ-թուրքական նորմալ հարաբերություններ կլինեն այն դեպքում, երբ «հայկական բանակն ազատի Արցախին հարակից տարածքները»։ Թուրքիայի հասարակության մեծ մասը ադրբեջանամետ է և չի հանդուրժի կառավարության կողմից առանց այդ նախապայմանի հարաբերությունների հաստատում Հայաստանի հետ»: (շարունակել →)ԲՀԿ պատգամավոր. «…5–րդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացված չի լինի»
Նանե Բեգլարյան, Հինգշաբթի, Սեպտեմբեր 2, 2010· 1 մեկնաբանություն
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը վստահություն էր հայտնել, որ 5-րդ գումարման խորհրդարանում «Բարգավաճ Հայաստանն» այլևս ներկայացված չի լինի նման մեծ կազմով։ Ի պատասխան՝ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «7օր»-ին ասել է.-Ինչպես գիտեք, սեփական փորձը միշտ շատ ավելի ուսանելի է լինում։ Վստահ եմ, որ հաշվի առնելով 2007թ. խորհրդարանական ընտրություններում ունեցած սեփական փորձը՝ «Ժառանգություն» կուսակցությունը հրաշալի տիրապետում է այս կամ այն ուժի «թողտվությամբ» խորհրդարանում հայտնվելու բոլոր նրբերանգներին։ «Ժառանգության» խոսնակներին խորհուրդ կտայի մտածել սեփական լրջագույն խնդիրների մասին, որոնք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, վստահ եմ, այլևս հնարավոր չի լինի հաղթահարել ո՛չ հայտնի «թողտվություններով», և ո՛չ էլ երկրով մեկ շրջող «Քաղաքացի՛, տե՞ր ես» ավտոբուսով, անգամ եթե մեկ ավտոբուսի փոխարեն գործի դրվի մի ողջ ավտոպարկ։ (շարունակել →)
Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է
Նանե Բեգլարյան, Հինգշաբթի, Սեպտեմբեր 2, 2010· 1 մեկնաբանություն
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Անկախության հռչակագիրն ընդունվեց օգոստոսի 30-ին «Պետական ինքնիշխանության մասին» Ադրբեջանի ընդունած հռչակագրից երեք օր անց և փաստորեն պատասխան էր Բաքվի իշխանություններին:Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմում հաղթելով և արտահայտելով ամբողջ հայության հավաքական կամքը’ Արցախը հռչակեց և պաշտպանեց իր անկախությունը։
Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
Նանե Բեգլարյան, Հինգշաբթի, Սեպտեմբեր 2, 2010· 5 մեկնաբանություն
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԱԺՄ կուսակցության նախկին անդամ Լյուդվիգ Խաչատրյանի հետ-Օգոստոսի 31-ին լրացավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման մեկ տարին։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ իշխանությունների նախաձեռնող քաղաքականությունը։
-Մեկ տարին համոզիչ ձևով ցույց տվեց, թե որքան ճիշտ էին նրանք, ովքեր սկզբունքորեն դեմ էին նախաձեռնության և արձանագրությունների ոգուն ու տառին, և ինչքան խոր մոլորության մեջ էին նախագահ Ս. Սարգսյանն ու հարակից մեծ ու փոքր տրամաչափի սազանդարները: Բոլոր այն բացասական հետևանքները, որոնք ակնհայտորեն տեսանելի էին քիչ թե շատ լրջմիտ մարդկանց համար, ցավոք սրտի, լիովին առարկայական տեսք ստացան: (շարունակել →)
«Ողբա՞մ զքեզ, նոր Հայաստան»
Նանե Բեգլարյան, Չորեքշաբթի, Սեպտեմբեր 1, 2010· Մեկնաբանել
Հայ լրագրողներն իրենց կյանքում ուրախանալու առիթ մեկ անգամ, այնուամենայնիվ, ունեցել են: Դա այն օրն էր, երբ ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ անձամբ հետևելու է հայրենի ԶԼՄ-ների աշխատանքին եւ ոչ մի լուրջ հրապարակում անարձագանք չի թողնելու: Այս հայտարարությունից որոշ ԶԼՄ-ներ, իհարկե, հետևություններ արեցին, բայց ահա, վարչապետը, կարծես, չի շտապում արձագանքի մասով իր խոստումը կատարել: Հավանաբար, իր պաշտոնավարման ընթացքում մեծարգո Տիգրան Սարգսյանը դեռևս որևէ լուրջ հրապարակման չի հանդիպել: Ի՞նչ կա որ: Իսկ գուցե աշխատակազմն է թերացել եւ կամ փորձել է ավելորդ տեղը տհաճ հրապարակումների կապակցությամբ նեղություն չտա՞լ վարչապետին: Ինչ էլ լինի, արտաքին տպավորությունն այն է, որ մեր երկրում ԶԼՄ-ներն արհամարհված են, նրանց հրապարակումները’ անտեսված: Այսուհանդերձ, հույս ունենք, որ «Lragir.am»-կայքէջում հրապարակված «Ողբամ զքեզ նոր Հայաստան, որ վարչապետդ տգետների սուր կարիք ունի» հոդվածը կարժանանա ոչ միայն վարչապետի, այլև ՀՀ նախագահի ուշադրությանը: Հոդվածի հեղինակը’ ՀՀ ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գևորգյանը, մեր կարծիքով անդրադարձել է մի խնդրի, որի շուտափույթ լուծումը բխում է թե Հայաստանի Հանրապետության, թե մեր ժողովրդի եւ թե ՀՀ նախագահի ու վարչապետի շահերից: (շարունակել →)Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
Նանե Բեգլարյան, Չորեքշաբթի, Սեպտեմբեր 1, 2010· 1 մեկնաբանություն
Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով գործող իշխանությունները բազմապիսի հանդիպումների ժամանակ հայտարարում են, թե գիտելիքը ուժ է։ Պարզելու համար, թե որքանո՞վ են այս խոսքերն անկեղծ և համապատասխանում մերօրյա պաշտոնյաների պատկերացումներին, «7օր»-ը վերհիշել է որոշ օրենսդիրների կենսագրականները։ Դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք հիմնականում զուգահեռաբար նաև գործարար աշխարհի ներկայացուցիչներ են, իրենց ուսումը ստացել են հեռակա կարգով կամ էլ դիպլոմը ձեռք են բերել փողատեր դառնալուց հետո։Օրինակ, ՀՀ ԱԺ նախագահ, Արարատի մարզի Մխչյան գյուղում ծնված ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի կենսագրականում թեև նշված է, որ նա ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, սակայն տվյալները, թե կոնկրետ ո՞ր թվականին է նա ընդունվել և ավարատել, բացակայում են։ Ի դեպ, Հ. Աբրահամյանն այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, Երևանի պետական համալսարանի խորհրդի անդամ: Հիշեցնենք, սակայն, որ ոչ վաղ անցյալում Հ. Աբրահամյանը հայտարարել էր, թե քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ։ (շարունակել →)
Անդրանիկ Թևանյանի ելույթը ՀՀ ԱԺ–ում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (1-ը հոկտեմբերի, 2009 թ.)
Նանե Բեգլարյան, Չորեքշաբթի, Սեպտեմբեր 1, 2010· 4 մեկնաբանություն
Անդրանիկ Թևանյանի ելույթը ՀՀ ԱԺ–ում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (1-ը հոկտեմբերի, 2009 թ.)
Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)
Նանե Բեգլարյան, Չորեքշաբթի, Սեպտեմբեր 1, 2010· 2 մեկնաբանություն
Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)
Քաղաքագետ. «Նոր ուժի պահանջ միանշանակ կա»
Նանե Բեգլարյան, Երեքշաբթի, Օգոստոս 31, 2010· 5 մեկնաբանություն
-Մեզ մոտ խնդիր կա, որ ընդդիմությունը վերաիմաստավորի իրեն, որովհետև այն ընդդիմությունը, որը հիմա մեզ մոտ ներկա է, ինչ-որ իմաստով իրեն սպառել է,-«Հայացք» մամուլի ակումբում քննարկելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ստեղծված իրավիճակը’ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը։ Նա ասել է, թե «նեգատիվ» կոալիցիաները, որոնք ստեղծվում են Հայաստանում, իրենց չեն արդարացնում։Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նույն ակումբում ասել է, թե հասարակության մեջ արդեն կա այն միտումը, որ ընդդիմությունը ոնց որ թե արդեն իրեն սպառել է.
-Հասարակության մեջ ընդդիմությունից մեծ սպասում չկա։ Ընդդիմությունն արդեն խոստովանում է, որ միայնակ ի զորու չէ խնդիրներ լուծել։
Ե. Բոզոյանի խոսքերով’ եթե հաշվի առնենք արտաքին գործոնները, ապա իշխանությունը ըստ էության կատարեց այն քայլերը, ինչ որ ասում էր ընդդիմությունը։ «Հետագայում, երբ պարզվեց, որ այդ քայլերը սխալ էին, դրանք բացասական ազդեցին ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության վրա»։ (շարունակել →)
Հարություն Մեսրոբյան. «Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով…»
Նանե Բեգլարյան, Երեքշաբթի, Օգոստոս 31, 2010· 1 մեկնաբանություն
«7օր Բլոգ»–ը ներկայացնում է հարցազրույց տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ-Վերջին շրջանում բազմաթիվ մեկնաբանություններ եղան Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Դրակա՞ն եք այն գնահատում, թե՞ բացասական։
-Սովորաբար նմանատիպ գոծողություններն իրականացվում են մի շարք այլ գրավոր և բանավոր պայմանավորվածությունների հետ մեկտեղ: Հետևապես, չիմանալով պայմանավորվածությունների ամբողջ խումբը, անհնարին է որակավորել առանձին երևույթը: Սակայն հնարավոր է մի շարք այլ անուղղակի ազդակներով հասկանալ, թե ինչ է կատարվում: (շարունակել →)
Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
Նանե Բեգլարյան, Երեքշաբթի, Օգոստոս 31, 2010· 5 մեկնաբանություն
«Բազե – 2010»–ն ավարտվեց։ Իշխանություններն էլ իրենց հերթին ավարտեցին «Միասին» երիտասարդական հավաքից դեպի «Բազե» և հակառակ ուղղությամբ իրենց «նոն–ստոպ» այցելությունները։ Հավաքի մասնակիցներն ու նրանց բարձրաստիճան հյուրերը հնարավորություն ստացան բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին մի լավ տժժալ։
Մեկ տարի առաջ…
Նանե Բեգլարյան, Երեքշաբթի, Օգոստոս 31, 2010· Մեկնաբանել
Մեկ տարի առաջ՝ 2009թ. օգոստոսի 31-ին, Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան համատեղ հաղորդագրությամբ, որտեղ ասվում էր, որ բանակցությունների ընթացքում նախաստորագրվել են հետևյալ արձանագրությունները. «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին», «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։Հաղորդագրությունում նաև նշվում էր, որ նախատեսվում է Հայաստանում և Թուրքիայում անցկացնել ներքին քաղաքական խորհրդակցություններ, որից հետո երկու արձանագրությունները կստորագրվեն և կներկայացվեն խորհրդարանների վավերացմանը։ (շարունակել →)
Հաջորդ էջը »
Հետեվեք մեզ բոլոր տիրույթներում
Գովազդ
Ծանոթացեք 7օրի լրահոսին- Հրանտ Մարգարյան. «Մենք ընդդիմություն ենք նոր ...
- Էրդողանը և աղջիկները
- Տեղի է ունեցել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական ...
- 03-09-2010
- Հրանտ Մարգարյան. «Հարցը պահին է վերաբերում»
- Դ. Մեդվեդև. «ԼՂ հակամարտության շուրջ ...
- ՀԱԿ. «Մեզ այլ բան չի մնում, քան սկսել Ազատության ...
- «Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է
- Ուխտագնացություն դեպի Օշական
- Թուրքերը Ռ. Հախվերդյանի երգերի հեղինակային ...
- ՀԱԿ համակարգող. «Կարծում եմ՝ մեր պայքարն էլ Լևոն ...
- Հերթական նիստը' սեպտեմբերի 6-ին
- Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են պետական ...
- Սպասելով արտահերթ ընտրություններին...
- Ռուբեն Հախվերդյան. «Իմ և դաշնակցական գաղափարների ...
Ծաղրանկար – բլոգների տեսություն
-
Նշագրային ամպ
ԱՄՆ Աբսուրդ Ադրբեջան Անսովոր, բայց իրական Արտաքին քաղաքականություն Արցախ Բանավեճ Դմիտրի Մեդվեդև Երևան Երևան Էդվարդ Նալբանդյան Ընդդիմություն Թուրքիա Իլհամ Ալիև Ինտերնետ-տեխնոլոգիաներ Իշխանություն ԼՂՀ Լևոն Տեր–Պետրոսյան Լևոն Տեր-Պետրոսյան Խմորումներ Ծաղրանկար Կառավարություն Կողմնորոշման փաստաթուղթ ՀԱԿ ՀՀԿ ՀՀՇ ՀՅԴ Հայաստան Հայկական մեծ երազանք Հայ–թուրքական Հայ–թուրքական հարաբերություններ Հասարակական Ղարաբաղ Մեկնաբանություն Միջազգային Ռոբերտ Քոչարյան Ռուսաստան Սերժ Սարգսյան Վերլուծություն Վերջին լուրերից Տարածաշրջան Տիգրան Սարգսյան Քաղաքական Ֆուտբոլային դիվանագիտություն օտարալեզու դպրոցներ
WP Cumulus Flash tag cloud by Roy Tanck and Luke Morton requires Flash Player 9 or better.
-
Վերջին մեկնաբանությունները
- ԺԱՄԱԳՈՐԾ on Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
- ԺԱՄԱԳՈՐԾ on Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
- ԺԱՄԱԳՈՐԾ on ԲՀԿ պատգամավոր. «…5–րդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացված չի լինի»
- ԺԱՄԱԳՈՐԾ on ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
- ԺԱՄԱԳՈՐԾ on Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է
- ԺԱՄԱԳՈՐԾ on Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
- ԺԱՄԱԳՈՐԾ on Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության»
- ԺԱՄԱԳՈՐԾ on Ռուսական կայսրության թագը
- ԺԱՄԱԳՈՐԾ on Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
- Լավատես on Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
- Լավատես on Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
- Մարինե Պետրոսյան on Նոր ընդդիմության կառուցվածքը
- Patmaban on Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
- Patmaban on Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
- robo on ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
-
Վերջին գրառումները
- Ռուսական կայսրության թագը
- Աշոտ Ղուլյան.«Ադրբեջանն ընտրել է խնդրի էությունը նենգափոխելու ճանապարհը: Դա պետք է արժանանա համարժեք հակազդեցության»
- ՀԱԿ-ն Անորսալի Ջոյի կարգավիճակում կամ դատարկ դհոլ դառնալու մեխանիկան
- Թուրք փորձագետը Հայաստանում քարոզում է Դավութօղլուի տեսակետները
- ԲՀԿ պատգամավոր. «…5–րդ գումարման խորհրդարանում «Ժառանգությունը» ներկայացված չի լինի»
- Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրն է
- Լյուդվիգ Խաչատրյան. «Նոր ուժի գործնական ձևավորումն անհրաժեշտ ու հնարավոր է»
- «Ողբա՞մ զքեզ, նոր Հայաստան»
- Գիտելիքը ո՞ւժ է, թե՞ քաղաքական գործիչ դառնալու համար շատ խելք պետք չէ
- Անդրանիկ Թևանյանի ելույթը ՀՀ ԱԺ–ում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (1-ը հոկտեմբերի, 2009 թ.)
- Սերժ Սարգսյանի ելույթը Հանրային խորհրդում՝ հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ (30-ը սեպտեմբերի, 2009 թ.)
- Քաղաքագետ. «Նոր ուժի պահանջ միանշանակ կա»
- Հարություն Մեսրոբյան. «Հայաստանում չկա ընդդիմադիր կուսակցություն դասական իմաստով…»
- Ծուռ հայելի. Նոր ծաղրանկար
- Մեկ տարի առաջ…
Հայկական բլոգներ
- Ա1+ բլոգը
- Ազատարարի բլոգը
- Արխանգելոյի բլոգը
- Բայղուշի բլոգը
- Բլանշի բլոգը
- Գառնիկ Արունցի բլոգը
- Գիլանցի բլոգը
- Գրանիշ գրական բլոգը
- Դավիթ Սանասարյանի բլոգը
- Դիտորդի բլոգը
- Դորիանի "Հոգու Մերկապարը"
- Թաիշա Աբելար բլոգը
- Թուրքագետի բլոգը
- Ինքնագիր գրական բլոգը
- Լեվարթ բլոգը
- ԼեվԱրթ Փոլիթիքս
- Լուսինե Բարսեղյանի բլոգը
- Խառըն-մառըն արձակագրվածքս – բլոգը
- ԿաԲաի մոտ
- Հայ լիբերալի բլոգը
- Հետք–ի "Սարդ" բլոգը
- Հիմալայան Յոգայի Բլոգը
- Հովհաննես Սամասոնյանի բլոգը
- ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) պաշտոնական բլոգը
- ՀՊՃՀ Ուսանողական Խորհրդի Բլոգը
- Մուն բլոգը
- Յուրիստ բլոգը
- Նշան Աբասյանի բլոգը
- Ուրբաթ իրիկուն
- Ռադիո Վան-ի բլոգը
- Սամվել Ավագյանի բլոգը
- Սուսի Միսակյանի Բլոգը
- Վահան Արծրունու բլոգը
- Վան Սեդրակյանի բլոգը
- Վարդան Պապիկյանի բլոգը
- Փղի բլոգը
- Օֆիսային զոմբի բլոգը
- Հարգելի ընթերցողներ, "7օր բլոգ"-ը "լինքափոխանակություն" է առաջարկում բոլոր-բոլոր հետաքրքրվածներին: Եթե ունեք բլոգ և ուզում եք, որ այն ավելացվի "7օր բլոգ"-ի հղումների շարքում, պարզապես գրեք մեզ blog@7or.am հասցեին:
Արխիվ










