7or BLOG

Առանց մեկնաբանության

no_comment

Նախապատմությունը կարդացեք այստեղ

Related posts:

  1. Առանց մեկնաբանության… ...
  2. Առանց «ավելորդ» մեկնաբանության կամ հանրապետականները «գործողության» մեջ ...
  3. Բեյրութում տեղի ունեցած բողոքի ակցիան առանց մեկնաբանության / ֆոտոշարով Լուսանկարները ըստ daylife–ի։ ...
  4. Առանց մեկնաբանության Հ.Գ. Մասնակցեք 7օր-ի լրատվական էջի պարբերական հարցումներին: Արդյունքները սովորաբար...
  5. Մեկ շաբաթ առանց գազի Ռուսական գազ Հայաստան դեռ չի մտնում։ Վրացիներն արդեն մեկ շաբաթ...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

3 մեկնաբանություն “Առանց մեկնաբանության”
  1. Ի դեպ, մարդու իրավունքների մասին…

    Արմեն Հարությունյան. «Եթե օմբուդսմենը որևէ պետական մարմնի դատի տա, հաստատ՝ օմբուդսմենը չի շահի»

    -Ես բոլորի կարծիքն էլ հարգում եմ։ Տվյալ դեպքում ՀԱԿ ներկայացուցչի կարծիքն էլ եմ հարգում,-այսպես է պատասխանել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նախօրեին ՀԱԿ ներկայացուցչի արած հայտարարությանը, թե ՄԻՊ գրասենյակը ձևական բնույթ է կրում։ Լրագրողների հարցին, թե ըստ օմբուդսմենի՝ որքա՞ն է ՄԻՊ գրասենյակի օգտակար գործողության գործակիցը, Ա. Հարությունյանը պատասխանել է.

    -Այդպիսի ուսումնասիրություն չենք արել, բայց եթե համեմատենք այլ երկրների օմբուդսմենների հետ, մերը բարձրերից մեկն է։ Տարեկան կտրվածքով եղած դիմումների մոտ 10 %-ը բավարարվում է։ Արմեն Հարությունյանն ասել է նաև, թե օմբուդսմենի ամենամեծ դժվարություններից մեկն էլ այն է, որ պետական մարմնին քննադատելով՝ նրա միջոցով էլ պետք է հարցը վերականգնի.

    -Ուրիշ լուծում չկա։ Հավատացնում եմ, որ եթե օմբուդսմենը որևէ պետական մարմնի դատի տա, հաստատ՝ օմբուդսմենը չի շահի։ Մենք փորձում ենք հարցի լուծման այլ ճանապարհներ գտնել։

    7or.am

  2. Ազգային ժողովը քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2008 թ. տարեկան զեկույցը

    Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովը քննարկել է «2008 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը»:

    ՄԻՊ Արմեն Հարությունյանը տեղեկացրել, որ 2008թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 5806 անձանցից ստացել է 4090 դիմում-բողոք, որից 1227-ը՝ գրավոր (դրանցից 58-ը կազմում են կոլեկտիվ դիմում-բողոքները՝ ներկայացված 1774 դիմումատուի կողմից), իսկ 2863-ը՝ բանավոր: Նշված ժամանակահատվածում դրական լուծում է ստացել 122 դիմում-բողոք, ինչի արդյունքում վերականգնվել է 429 անձանց խախտված իրավունքը: Հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ վերականգնվել են 6526 անձանց խախտված իրավունքները: Այս թվի մեջ ներառված են նաև այն 6097 քաղաքացիները, որոնց իրավունքները վերականգնվել են Պաշտպանի կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին դիմումի բավարարման արդյունքում: 2008թ. ՄԻՊ-ին ուղղված դիմում-բողոքների ընդհանուր թվի միջին ամսական տոկոսային հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10,7 տոկոսով, գրավոր դիմում-բողոքների թիվը՝ 11,1 տոկոսով, իսկ բանավորներինը՝ 10,6 տոկոսով: 0,8 տոկոսով աճել է ՄԻՊ-ին դիմող անձանց թիվը։

    Փորձը ցույց է տալիս, որ ինչպես Պաշտպանի հաստատության գործունեության նախորդ տարիներին, այնպես էլ 2008թ. բանավոր դիմում-բողոքներ ներկայացնողների մի մասը խուսափում են գրավոր բողոք ներկայացնելուց, ինչպես նաև իրենց անունը, ազգանունը, հասցեն արձանագրելուց’ պատճառաբանելով, որ դիմում ներկայացնելը կարող է բացասարար անդրադառնալ իրենց վրա: Վախի նման դրսեւորումները խոսում են մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը զեկույցի քննարկումը քաղաքական իրադարձություն է համարել: Նա կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետագա համագործակցությունը Ազգային ժողովի հետ: Նրա գնահատմամբ’ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս զեկույցը «էմոցիոնալ» առումով միջանկյալ զեկույցից շատ չի տարբերվում, ինչ վերաբերում է իշխանական և ընդդիմադիր թևերի քննադատություններին, հավանաբար դա մարդու իրավունքների պաշտպանի գործունեության դրական ցուցանիշն է: Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացված զեկույցի վերաբերյալ՝ Լարիսա Ալավերդյանը նկատել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս շատ թերացումներ և անելիքներ ունի բնապահպանական և սպառողական ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության, հեռավոր շրջաններում իր գործունեությունը ակտիվացնելու առումով և առաջարկել է ամեն ինչ անել ի նպաստ իրավական պետության, մեծացնել Մարդու իրավունքների ինստիտուտի լիազորությունները, ստեղծել տարածքային ներկայացուցչություններ, ուժեղացնել համագործակցությունը պետական մարմինների հետ:

  3. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մասնագետի միջին աշխատավարձը 119 հազար դրամ է

    -Այսօր խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, ռեալ չէր լինի, դա պոպուլիզմ կլիներ,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:Նա նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում մասնագետի միջին աշխատավարձը 119 հազար դրամ է:

    -ՄԻՊ-ի 47 հոգանոց աշխատակազմից միայն 27-28-ն են մասնագետներ, որոնց կեսը վերջին երկու տարվա ընթացքում ցածր վարձատրության պատճառով հեռացել են համակարգից,-ասել է Ա. Հարությունյանը:

    «7or.am»

Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics