7or BLOG

Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը

woman_crossing_the_streetԱյսօր վաղ առավոտից մայրաքաղաքում մեկնարկել է «Պահպանենք երթեւեկության կանոնները» անվամբ ստուգայցը, որի ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում հետիոտների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն են։ Ըստ ոստիկանության ներկայացուցիչների հաղորդման, առաջիկա մի քանի օրերին, այնուամենայնիվ, ոստիկանները միայն բանավոր կզգուշացնեն ու կհորդորեն փողոցն անցնել միայն համապատասխան հատվածով, իսկ արդեն հոկտեմբերի 5-ից կկիրառվի 3000 դրամի տուգանքը։

Այսօր վաղ առավոտից հայկական բլոգները գրում են այս թեմայով՝ դեմ և կողմ՝ հերթական հարկահանություն կամ կարգ ու կանոն հաստատելու միջոց համարելով։ gagasik–ը իր բլոգում «Հոկտեմբերի 1–ը՝ «զեբրային» խոնարհման օր է որպես ներկայացնում»:   nu-ne–ն օրվա մասին իր դիտարկումն է անում. «Վախեցած ֆռֆռում են ոմանք, դե, իհարկե, պիտի անպայման այ տենղ գրպաններին կպնեն, որ հասկանան...» moon-lusin–ը գրում է, որ պատրաստվում է դուրս գալ ստուգայցի և դրական փոփոխությունների ակնկալիք ունի։ Թեմայի շուրջ հիշարժան գրառում է արել «Armenian Comedy»–ը բլոգը, որտեղ յուրահատուկ բառաշարով ներկայացվում է ոսիկանության մամլո հաղորդագրությունը.

ՀՀ Ոստիկանանության մամլո հաղորդագրություն. “Հարգելի համաքաղաքացիներ, այսօրվանից փողոցը զեբրայից դուրս անցնելու դեքում դուք տուգանվելու էք: Ընդունեք մեր շնորհավորանքները և ծանոթացեք ձեր թարմացված իրավունքներին: Տուգանքը կազմելու է 3000 դրամ, իսկ այն չունենալու դեպքում խախտողներին 3 ժամ պահելու են ոստիկանության բաժնում: Ոստիկանությունը նախատեսել է այլընտրանքային տուգանք անվճարունակ խախտողների համար` նրանց դեմքի չանային զանգվածը կենթարկվի համալիր ցբխման 3-ից 5 անգամ` կախված խախտման տեսակից, իսկ իգական օրինախախտներին կներարկվի ծամոնային անակնկալ սանրվածքի առանցքային հատվածում:” 

Ապա կանխատեսում է դեպքերի զարգացման այսպիսի սցենար.

Հանրային քննարկումերը բուռն արձագանք գտան քաղաքացիական հասարակության շրջանակում: «Հայասատանի Մեծ Կրծքերով Կանանց Ասոցիացիա» ՀԿ-ն նախագահ Ջեմմա Պամելյանը նշել է, որ պետհամարանիշը ոտնահարելու է նրանց բարետեսության 50-ից 75 տոկոսը, ինչը հանդիսանում է Հայաստանի կողմից ստորագրված Կրծքերի Ազատ Արտահայտման և Կաթնային Պաշարների մասին միջազգայյին պայմանագրի կոպիտ խախտում: Իսկ «Գոլդ համարը քոնն է» ՀԿ-ն նախագահ Հարություն Մեկմեկմեկյանը ողջունեց նախաձեռնությունը և առաջարկեց այս անգամ թույլ տալ պետհամարանիշում օգտագործել ողջ այբուբենը: «Համ մարդիկ ուրախ կլինեն կրել իրենց անունով պետհամարանիշ ՝ օրինակ ԳԱԳՈՒԼ 91, համ ոստիկանի աշխատանքը կհեշտանա` միանգամից կիմանա խախտողի անունը, ծննդյան տարեթիվը կամ սիրված երգչի անունը» – նշեց քաղաքացիական ակտիվիստը:

Լուսանկարը ըստ Armenian Comedy բլոգի

Բլոգների տեսություն, 01.10.2009

Related posts:

  1. «Հերի՛ք է մեզ խայտառակեք». ներկայացնում են բլոգերները Հանգստյան օրերին հայկական բլոգները հայկական ֆուտբոլի «պայծառ ապագան» էին քննարկում...
  2. Բլոգերները տխրահռչակ արձանագրությունների մասին Հայ բլոգները այս օրերին ակտիվորեն քննարկում են հայ–թուրքական հարաբերությունների համատեքստում...
  3. Բախում ոստիկանության և ՀԱԿ ակտիվիստների միջև Այսօր Երեւանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների կազմակերպած երթի ժամանակ...
  4. Սարիբեկ Սուքիասյանը շարունակում է պահվել ոստիկանության Էրեբունու բաժնում Ոստիկանության Էրեբունու բաժնում «Ժառանգություն» խմբակցության անդամներ Ստեփան Սաֆարյանին և Անահիտ...
  5. Բլոգերները Քոչարյանի որսորդական լուսանկարների և քաղաքականության մասին Շաբաթը հայկական բլոգոսֆերայում տարբեր թեժ քննարկումներով էր լեցուն, սակայն...

Related posts brought to you by Yet Another Related Posts Plugin.

Մեկնաբանություն

3 մեկնաբանություն “Բլոգերները քննում են հետիոտներին տուգանելու ոստիկանության նախաձեռնությունը”
  1. ԱՐՄԷՆ ՄԱՆՒԿՅԱՆ ասում է՝

    Հարգէլի Շւշան եթէ հնարավօր է ջնջէլ այս էջից և տէղափօխէլ ,Րաֆին փօշմանէլ է այդ վէռնագրի տակ:
    Շնօրհակալ էմ
    Ա:Մ:Բէռլին

  2. Հարգելի Արմեն, ներողություն եմ խնդրում շփոթմունքի համար։ Հիմա արդեն, հուսով եմ, մեկնաբանությունը ճիշտ դաշտում է։

Trackbacks

Check out what others are saying about this post...


Մեկնաբանել

7or BLOG

Rambler's Top100

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

mail order russianhomepage counterсчетчик сайта

armenia, blog, 7or.am, politics