18.04.2024 ● 09:12
18.04.2024 ● 08:24
18.04.2024 ● 07:21
17.04.2024 ● 21:21
17.04.2024 ● 20:50
17.04.2024 ● 20:29
17.04.2024 ● 20:19
17.04.2024 ● 19:16
17.04.2024 ● 18:45
17.04.2024 ● 18:43
17.04.2024 ● 18:15
17.04.2024 ● 17:36
17.04.2024 ● 16:08
● Լրահոս
Ալեք Ենիգոմշյան.«Գյուղատնտեսությունն աղետալի վիճակում է. համարյա անէացման շեմին ենք հասել»
13.05.2011 ● 16:31
Պետք է հիմնել հանրային պետական ծրագրով, պետական մասնաբաժնով վերահսկվող քարշակ արտադրություններ, որոնք իրենց հետևից կտանեն տնտեսության մյուս ճյուղերը։ Այս ամենը մեծ ներդրումներ է պահանջում, սակայն հնարավոր է իրագործել՝ հաշվի առնելով, թե յուրաքանչյուր տարի օլիգարխներն ինչքան գումար են վաստակում, ինչքան են զեխ նպատակների համար ծախսում Հայաստանում և արտասահմանում։ Միլիարդների են հասնում դրանք
Գլխավոր գանձապետ. «Արտաքին պարտքի սպասարկման մասով պիկեր կունենանք»
13.05.2011 ● 16:20
Նրա խոսքերով՝ 2009–ին պարտքի կառուցվածքը փոխվել է, որովհետև կառավարությունը ստիպված է եղել մեծ պարտքեր ներգրավվել խնդիրներ լուծելու նպատակով։
Լավրովը Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խումբն անվանել է անօրինական
13.05.2011 ● 15:45
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լիբիայի վերաբերյալ կոնտակտային խումբը, որի մեջ մտնում են ԱՄՆ–ն ու եվրոպական այլ երկրներ, անվանել է անօրինական։
ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար. «Սառեցված հակամարտությունները պոտենցիալ վտանգ են ներկայացնում Կովկասի անվտանգությանը»
13.05.2011 ● 15:43
Այցով ԱՄՆ–ում գտնվող Ռասմուսենը «սառեցված հակամարտությունները» Կովկասի անվտանգության պոտենցիալ սպառնալիք է համարել։ Նա նշել է, որ ՆԱՏՕ–ն ու իր դաշնակիցները, այդ թվում՝ ԱՄՆ–ը և Ռուսաստանը, փորձում են խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում։
Նախաքննական մարմինը խնդրում է...
13.05.2011 ● 15:36
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ա. Շահբազյան. «Խորհրդարանը կարծես պատանդ է դառնում կառավարության ձեռքը»
13.05.2011 ● 15:31
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, որ արատավոր պրակտիկա է ձևավորվել, երբ խորհրդարանին պարտադրվում են անպայման օրենքները հապշտապ ընդունել։
Լևոն Հովսեփյան. «Հայ–թուրքական հարաբերություններում էական տեղաշարժեր չի կարելի սպասել»
13.05.2011 ● 15:06
Թուրքագետի կարծիքով Ադրբեջանի սանձարձակություններն ու ռազմատենչությունը խրախուսվում և աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից. «Թուրքիային իր թիկունքում ունենալով՝ Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում»։
Թուրքագետ. «Թուրքիայի ռազմականացումն աննախադեպ ծավալների է հասել»
13.05.2011 ● 14:58
–Մի կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի գերռազմականացում, մյուս կողմից՝ հռչակված «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգը։ Այստեղ հակասություն է առաջանում, և այս երկու քայլերն իրար չեն համապատասխանում,–նկատել է թուրքագետը։
ՀՅԴ–ական պատգամավորը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի հետ
13.05.2011 ● 14:54
–Իմիջիայլոց, ես այդ ուժերին տեսնում եմ ոչ միայն իշխանական դաշտում։ Բոլոր նրանք, ովքեր դնում են իշխանափոխության խնդիր, արդյոք դնո՞ւմ են համակարգային փոփոխության խնդիր։ Թե՞ ուղղակի խնդիր ունեն՝ դու գնա, ես գամ քո տեղը։
Կիրո Մանոյանը համշենահայերի բնակեցումն Արցախում շատ դրական երևույթ է համարում
13.05.2011 ● 14:47
Մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում (և ոչ միայն) իրադարձություններ, և կարող է՝ Ղարաբաղում կամ ՀՀ–ում բնակվել ցանկացողների թիվը մեծանա։ Եվ անպայման պետության կողմից պետք է աջակցություն ցուցաբերվի։ Որոշ խնդիրներ էլ, կարծում եմ, պետք է համահայկական միջոցներով լուծվեն, որովհետև այս պայմաններում պետությունը հնարավոր է՝ չկարողանա տեղ հասնելու հետ կապված խնդիրները լուծել, բայց հասնելուց հետո հիմնականում կարող է նպաստել, իսկ եթե հասնելու խնդիր կա, մենք բոլորով պետք է աջակցենք
Եվրոպական միության հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ
13.05.2011 ● 14:26
1.Եվրոպական միությունը արձանագրում է Հայաստանում տեղի ունեցած վերջին դրական քաղաքական զարգացումները: Եվրոպական միությունը, մի շարք առիթներով, մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ:
Զինադադարի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ թյուր մոտեցումը քաջալերու՞մ է Ադրբեջանին
13.05.2011 ● 14:15
Խնդիրն իրականում այն է, որ միջազգային համայնքը, ներկայացված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներով, այնքան էլ վճռական ձևով չի պատասխանում ադրբեջանցիների այս քայլերին: Ճիշտ է, դիմում են, բայց խոսում են՝ ձևական հավասարություն դնելով կողմերի միջև, ինչն անարդար է, եթե չասենք՝ վնասակար, որովհետև նրանք Ադրբեջանին ասում են, որ քեզ նման նաև մեղավոր ենք համարում հայկական կամ ղարաբաղյան կողմին
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը հերթական անգամ տուգանվեց
13.05.2011 ● 14:11
Հիշեցնենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։
Կիրո Մանոյան. «Ֆրանսիայի համար կարևոր էր, որ իրենք չերևան հակաթուրք»
13.05.2011 ● 13:57
Հրացին, թե պե՞տք է հայ համայնքը դաս տա Ֆրանսիայի իշխանություններին և մոտեցող ընտրությունների ժամանակ իր ձայները ոչ թե գործող իշխանւթյունների օգտին տա, այլ մյուս թեկնածուների, Կիրո Մանոյանը պատասխանել է, թե հայ համայնքը պետք է մեկ միասնական քվե ունենա, և դա պետք է որոշվի համընդհանուր կերպով։
ԱԳ նախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնացին
13.05.2011 ● 13:52
Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:
Կիրո Մանոյան. «Այս վիճակում հայ–թուրքական արձանագրությունները միայն թուրքական կողմին կարող են օգուտ բերել»
13.05.2011 ● 13:44
Ըստ Կիրո Մանոյանի՝ այս վիճակում արձանագրություններն օգուտ են բերում միայն Թուրքիային, քանի որ արդեն որոշ երկրներ և առավելապես ԱՄՆ–ը սկսել են դրանք մեկնաբանել այնպես, ինչպես թուրքական կողմը և ներկայացնել այսպես՝ ինչո՞ւ ոչ, եթե տարածաշրջանի համար հայ–թուրքական հարաբերությունները խաղաղություն կբերեն, ապա մեկ փաթեթում կարելի է լուծել նաև Արցախի հարցը։ Սակայն դա, ըստ նրա, մեզ համար անընդունելի է։
Ըստ ՕԵԿ-ի` Սերժ Սարգսյանը «մեղրի բոչկեն օբրուչներով չի՞ կերել»
13.05.2011 ● 13:24
Անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Վերահսկիչ պալատի բացահայտած խախատումներին` ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է.
Ծառուկյանն առաջարկում է նոր ֆորմատ
13.05.2011 ● 13:04
Երեկ երեկոյան իրեն պատկանող կոնյակի գործարանի նորակառույց սրահում Գագիկ Ծառուկյանը հանդիպման էր հրավիրել երկրի գիտական, մշակութային և կրթական էլիտայի մոտ 70 ներկայացուցիչների: Բացման խոսքում Ծառուկյանը շեշտել է, որ իր համար կուսակցական պատկանելիությունը որևէ նշանակություն չունի և առաջարկել է լայն ֆորմատով մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: