28.03.2024 ● 20:07
28.03.2024 ● 20:02
28.03.2024 ● 19:41
28.03.2024 ● 19:31
28.03.2024 ● 18:55
28.03.2024 ● 17:49
28.03.2024 ● 14:09
28.03.2024 ● 10:52
28.03.2024 ● 10:50
28.03.2024 ● 10:48
28.03.2024 ● 10:45
28.03.2024 ● 10:44
28.03.2024 ● 10:22
27.03.2024 ● 22:55
● Լրահոս
ՀՔՄ–ը 5 կուսակցություններին նամակ է ներկայացրել
07.04.2012 ● 09:36
Հայաստանի քաղաքագետների միության աշխատակազմի ղեկավար. «Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչև ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչև ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր»:
Ոստիկանությունը պարզաբանում է
07.04.2012 ● 09:31
Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին և 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների և այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսևորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հայտարարել հետևյալը...
ԿԸՀ–ում ավարտվել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերի ընդունումը
07.04.2012 ● 00:44
ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովը «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է ՀՀ Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների միջև` հետևյալ համամասնությամբ.
Այսօր Մայրության և գեղեցկության տոնն է
07.04.2012 ● 00:28
Հայաստանում ապրիլի 7-ին նշվում է Մայրության և գեղեցկության օրը: Տոնն այս Հայաստանում նշվում է 1995 թ.-ից։ Ըստ քրիստոնեականտոնացույցի`ապրիլի 7-ն ավետման օրն է. Մարիամ Աստվածածինն այս օրն է իմացել, որ լույս աշխարհ պիտի բերի Աստծո որդուն։
Թուրքիան մտադիր է դիմել ՄԱԿ–ի օգնությանը
07.04.2012 ● 00:10
Թուրքիան սիրիացի փախստականների ընդունման համար մտադիր է դիմել ՄԱԿ–ի օգնությանը։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ օգնությունը կպահանջվի, եթե փախստականների թիվը աճի
Կարգ` բխող կրթության մատչելիության և ուսանողակենտրոն քաղաքականության սկզբունքներից
06.04.2012 ● 19:52
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ՀՀ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը:
Իրանը դեմ է ԱՄՆ–ի և արաբական եկրների միասնական հակահրթիռային պաշտպանության ծրագրին
06.04.2012 ● 18:05
Իրանի իշխանությունները կտրականապես դեմ են ԱՄՆ և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների ծրագրին՝ ստեղծել հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգ։
Ապրիլի 10-ին տեղի կունենա ՀԴԿ առաջին մեկնարկային նախընտրական հանդիպումը
06.04.2012 ● 17:54
Ապրիլի 10-ին, ժամը 18:00 Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա Հայաստանի Դեմոկրատական կուսակցության առաջին մեկնարկային նախընտրական հանդիպումը ընտրողների հետ:
ՀԱԿ ներկայացուցիչը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդների հետ
06.04.2012 ● 17:51
Ապրիլի 6-ին թիվ 6 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային Կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Ավետ Պողոսյանը հանդիպել է դիտորդական առաքելությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդներ Անդրեա Մոկանուին`Ռումինիա եւ Դիանե Տեցինիին...
Աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում կորցրել են 9.1 մլրդ դոլար
06.04.2012 ● 17:38
Վերջին շաբաթվա ընթացքում աշխարհի 20 ամենահարուստ մարդիկ կորցրել են 9.1 մլրդ. դոլար այն մտահոգության պատճառով, որ եվրագոտու ճգնաժամը կվատթարանա և դրա հետ կապված համաշխարհային շուկաների կտրուկ անկման պատճառով։
Ջութակի ձայներ Մաշտոցի պուրակում
06.04.2012 ● 17:36
Այսօր՝ ժամը 17:00-ին, Մաշտոցի պուրակում Արթուր Սախալյանը կպաստրաստի բանջարեղենային աղցան: Իսկ ժամը 20:00–21:00–ն ջութակահարուհի Անի Բատիկյանը կնվագի Բախ՝ «Պրելյուդ Մի Մաժոր Պարտիտից», Գլյուկ՝ «Մեղեդի», Կոմիտաս՝ «Ծիրանի Ծառ», «Կռունկ», Մոնթի՝ «Չարդաշ»։
Կանխվել են թմրամիջոցների ներկրման և թանկարժեք մետաղների մաքսանենգության դեպքեր
06.04.2012 ● 17:23
Ի դեպ, 2011թ. ընթացքում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը կանխել է ոսկյա և արծաթե իրերի մաքսանենգության մի շարք դեպքեր, որոնցով փորձ է արվել հանրապետություն ներկրել ավելի քան 4 կգ չհայտարարագրված զարդեր:
Տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
06.04.2012 ● 17:18
Ապրիլի 6-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության հեղինակած «Հանրակրթության մասին»
ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Ղազախստանում կայացած ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին
06.04.2012 ● 17:17
Ապրիլի 6-ին Աստանայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Դոլարը շարունակում է արժեվորվել
06.04.2012 ● 17:10
Այսօր՝ ապրիլի 6–ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմեիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 391.50 դրամ։
Շվեյցարիայում արգելել են վերջին մինարեթի կառուցումը
06.04.2012 ● 16:49
Շվեյցարիայի Բեռբ կանտոնի վարչական դատարանը արգելել է Լանգենտալ կոմունայի իսլամական մշակութային կենտրոնի տանիքին մինարեթի կառուցումը։
ՕԵԿ–ական գյուղնախարարի մի խոսքը հերքվել է, մյուսը՝ ոչ
06.04.2012 ● 16:39
Գյուղնախարարությունից, սակայն, չեն հերքել երեկ Ագրարային համալսարանում հնչեցրած Սերգո Կարապետյանի(ով «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է, ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարը) հորդորը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկեն իշխող կուսակցության, իսկ գալիք նախագահականին՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին։
ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը ապրիլի 6-ի դրությամբ
06.04.2012 ● 16:33
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի` Հայաստանում Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թվի նշմամբ: