Լրահոս

01.12.2009 17:27


Արամ Սարգսյան. «Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում»

Արամ Սարգսյան. «Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում»

-Եթե մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից անկախանալու օրինականությունը, մեծագույն սխալ ենք կատարում, որովհետև միջազգային հանրությունը շատ է սիրում, երբ նրա հետ խոսում ես իրավունքի լեզվով։ Իսկ մենք այսօր քաղաքական բանակցություններ ենք վարում, քաղաքական խնդիրներ ենք ուզում հարթել,-խոսելով Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին՝ ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին ԽՍՀ Գերագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը համատեղ որոշում կայացրին, որով ամրագրվեց ԼՂ-ի միացումը Հայաստանին:

1989թ. վերամիավորման 20-ամյակի հետ կապված քննարկման ժամանակ ՀԴԿ նախագահն ասել է, որ բացառվում է այն վարկածը, թե հայկական կողմը փորձում է այնքան հետաձգել հարցի կարգավորումը, որից հետո այլևս չեն հիշի, կմոռանան, և Արցախը կմնա այն կարգավիճակում, որը ձեռք է բերել։

Ըստ Արամ Սարգսյանի՝ մենք իսկապես պետք է ունենանք հայեցակարգային մի մոտեցում, որ մեզ հետ հաշվի նստեն։

-Եթե մենք կարիք ունենք, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ուրեմն մենք միջազգային հանրության հետ պետք է խոսենք այլ լեզվով։ Ճիշտ կլիներ, որ մենք ոչ թե ընդհատեինք Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացը, այլ Մինսկի խմբին առաջարկեինք շատ ավելի իրատեսական ծրագիր,-ընդգծել է Արամ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը